Posted in Նախագծեր, Uncategorized

Մարտ ամսվա նախագծեր

«Մայրիկ»

Tulip-in-a-Heart-Card-Valentines-Day-Craft

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ մարտի 2- 18

Նպատակը ՝ մայրիկագովք
Continue reading “Մարտ ամսվա նախագծեր”

Posted in Նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր

 «Թումանյանական օրեր»

1562670886489224629

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝  փետրվարի 3-25

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր    խոսքը, երևակայությունը

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում, մեկնաբանություն, քննարկում

Ընթացքը՝

  • ընթերցում ենք հեքիաթը
  • քննարկում և մեկնաբանում ենք
  • վերլուծում ենք հերոսների կերպարը
  • հեքիաթից որևէ հատված նկարում ենք
  • փորձում ենք պատմել հեքիաթը
  • դիտում ենք  հեքիաթի սյուժեի հիման վրա նկարահանված մուլտֆիլմ
Posted in Նախագծեր, Uncategorized

Հունվար  ամսվա նախագծեր

«Այլընտրանքային նկարչություն»

download

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝  հունվարի 13- 28

Նպատակը ՝ սաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության ձևերի, տեսակների հետ

Խնդիրները՝

  • Զարգացնել նկարելու հմտությունը
  • Սովորեցնել խմբային աշխատանքի կազմակերպմանը
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ
  • Նպաստել երևակայության զարգացմանը

Ընթացքը՝

  • Վերհիշել ձմռանը կատարված եղանակային փոփոխությունների մասին
  • առաջարկել նկարել ձմեռը ստվարաթղթե գլանակի, բամբակի, օճառի պղպջակի, մատիկների միջոցով:Ուսումնական ձմեռային ճամբար

    Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

    Տևողությունը՝ հունվարի 8-26-ը

    Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին

    1. Նախապատրաստում մարմնամարզական սուգատեսին 

    Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում, որոնց արդյունքում սովորում ենք՝

    • Շարային վարժություններ
    • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
    • Օղակի պտտում 30 վայրկյան
    • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա,պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու: Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում

      Բնագիտական լաբորատոր փորձեր՝

      1․Լիմոնը փուչիկ է փչում

      2․Հավասարակշռություն և տեսողական խաբկանք

      3․Չխառնվող գույներ

      Տեխնոլոգիական գործունեություն, նկարչություն

      1․Օրիգամի՝ էջանշան-մատիտ

      2․Օրիգամի՝ մուկ

      3․Օրիգամի՝ բաժակ

      4․Խնձոր պլաստիկ շշերից

Posted in Նախագծեր, Uncategorized

Դեկտեմբեր ամսվա նախագծերը

«Ամանորիկ»

christmascrafts-diyornaments-102518-1x1

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝  դեկտեմբերի 2-18

Նախագծի նպատակը՝ նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը

Նախագծի խնդիրները՝
Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Ընթացքը՝
Սովորողների հետ զրուցել տոնի նշանակության մասին: Վերհիշել խորհրդանիշները: Պատրսատել տոնածառի խաղալիքներ:

<<Ամանորյա ռադիո>>

 

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում

Խնդիրները՝

  • նոր գիտելիքների համալրում
  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝
Նախօրոք ընտրում ենք ամանորի հետ կապված հետաքրքիր թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

 

 

Posted in Նախագծեր, Uncategorized

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

«Ուսումնական աշուն»

Fallen Autumn Leave On The Ground wallpaper 0

Մասնակիցները՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ սեպտեմբերի  30- հոկտեմբերի 11

Նախագծի նպատակը՝ սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ: Զարգացնել նրա երևակայությունը, տարբեր նյութերով աշխատելու կարողությունը:

Նախագծի խնդիրները՝ զարգացնել սովորողի բանավոր խոսքը, տեխնոլոգիական հմտությունները:

Ընթացքը՝

  • Զրուցել աշնանը բնության հետ կատարվող փոփոխությունների մասին
  • Բակից հավաքել չորոցած տերևներ
  • Դրանցից պատրաստել ապլիկացիաներ

 

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 8

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ մեծանուն երգահանի գրական ստեղծագործություններին և կյանքին:

Նախագծի խնդիրները՝

բանավոր խոսքի զարգացում, գրկան ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու կարողության զարգացում, գեղարվեստական ճաշակի ձևավորում, լսելու, լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում:

Ընթացքը՝

  • Սովորողների հետ ուսումնասիրել երգահանի կենսագրության մշակված տարբերակը
  • Կարդալ անհայտ բանաստեղծությունները, քննարկել, վերլուծել
  • Երգել, արտաբերել բերանացի արդեն հայտնի տեղծագործությունները
  • Ընտրել որևէ ստեղծագործություն և ստեղծել կարաոկե տարբերակ
Posted in Նախագծեր, Uncategorized

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

september
«Ես»

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 2- 6

Նպատակը ՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:
Continue reading “Սեպտեմբեր ամսվա նախագծեր”

Posted in Ուսումնական օրացույց

Դասարանական օրացույց 2019-2020

Սեպտեմբեր ամսվա նախագծեր
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
Նոյեմբեր ամսվա նախագծեր
Դեկտեմբեր ամսվա նախագծեր
Հունվար  ամսվա նախագծեր
Փետրվար ամսվա նախագծեր
Մարտ ամսվա նախագծեր
Ապրիլ ամսվա նախագծեր
Մայիս ամսվա նախագծեր

 

Posted in Uncategorized

Օրակարգ 19.07-23.07

Օգոստոսի 19

09։00-09:30 Սովորողների ընդունում

09։30-10:00 Առավոտյան մարմնամարզություն

10:00 – 10:30 Միջավայրի խնամք

10։30-11:00 Նախաճաշ

11։00 – 12:30 Լող, լողափնյա խաղեր

12։30-13:00 Ճաշ

13:00 – 13:30 Բանաստեղծության խաղուսուցում՝ Հ.Թումանյան << Ծիտը>>
Continue reading “Օրակարգ 19.07-23.07”

Posted in Նախագծեր

Տնակ՝ երկրաչափական պատկերներներից

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նախագծի նպատակը՝
Սովորողի հետ խաղի միջոցով կրկնել և վերհիշել  երկրաչափական պատկերները, զարգացնել հաշվելու կարողությունը:
Continue reading “Տնակ՝ երկրաչափական պատկերներներից”