Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Առակների վերլուծություն

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Չի կաելի գերագնահատել սեփական արժանիքները:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր հույը դնում են ոչ թե իրենց ախատանքի որակի, այլ համախոհների բազմության վրա:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կոճղը հիշեցնում է կյանքի մայրամուտին հասած մարդու, ով փորձում է գրավել շրջապատի ուշադրությունը իր դրական կողմերով:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Առակը դիմացինցին սեփական արշինով չափելու մասին է:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Իշխողը շահագործում է իր ենթականերին:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Դրական արժանիքի քննադատում:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Գոռոզը չի ընդունում, որ իր կարծիքից բացի կարող են ուրիշ ճշտ կարծիքներ լինել:

 

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ թթու է: Կարծում եմ այս ասացվածքը բացահայտում է առակի ենթատեքստը:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Սեփական դերի գերագնահատում:

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առանձ հասկանալու դիմացինի արածի կարևորությունը, անտեղի կքննադատեն նրան:

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատողի համար կարևոր չէ ճշմարտությունը:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Քննադատողը միշտ էլ կարող է անիմաստ պատճառով քննադատել դիմացինին:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Յուրաքանչյուր ոք իր առջև սահման գծողն է:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Մեծամտության օրինակ:

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Վերնագիրը բացահայտում է առակի գաղափարը: Հոռետես մարդիկ սովորական թվացող երևույթներն անգամ կասկածի տակ են դնում:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Իշխողները իրենց չիմացածը հանձնարարում են իրենց ենթականերին:

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Տարբեր մարդկանց համար արժեքները տարբեր են:

Գայլը

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:

Ինքն իրեն զոհի տեղ դնող մարդկանց մասին:

Posted in Նախագծեր, Uncategorized

Արփա, Եղեգիս, Արատես գետերը

Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների  աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է,  բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև  Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Continue reading “Արփա, Եղեգիս, Արատես գետերը”

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 31.07.2019

Ճամբարային մեր օրերը այնքան հագեցած են անցնում, որ օրվա ավարտին մտածում ենք ՝ ավելի հագեցած աշխատանքային օր հնարավոր  չէ ունենալ,  բայց ամեն օրը իր հետաքրքրություններով ու աշխատանքային լարվածությամբ գերազանցում է նախորդին:
Օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցի Արթասահմանում: Ընկեր Ասիայի հետ շրջեցինք և տեսանք սովորողների աշխատանքները, իսկ հետո հերթը մերն էր: Ստանալով մեր բաժին կավը սկսեցինք ստեղծագործել: Ամենքս մի յուրահատուկ տնակ պատրաստեցինք: Continue reading “Մանկավարժական ճամբար 31.07.2019”

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 30.07.2019

Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Հանդիպելով ընկեր Տաթևին քայլեցինք դեպի ագարակ, որտեղ մի փոքր շրջելուց և տեղանքին ծանոթանալուց հետո, ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք: Մենք ՝ ճամբարականներս բաժանվեցինք մի քանի խմբերի և ընկեր Էդմոնը կատարեց աշխատանքի բաժանում: Մի խումբը տեղափոխեց չորացած խոտի դեզերը, մի խումբը խնամեց, սանրեց պոնիին, մի խումբը չորացած ճյուղերը տարավ թոնրի մոտ, մյուսներն էլ այգեգործական աշխատանք կատարեցին: Անգործ մարդ չկար. սկսվեց աշխատանքային եռուզեռը: Իսկ աշխատանքը ավարտելուց հետո, մեզ սպասում էր ձիավարությունը. կամ էլ ավելի շատ մենք էինք սպասում նրան: Continue reading “Մանկավարժական ճամբար 30.07.2019”

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 29.07.2019

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական  ճամբարի առաջին օրը սկսեցինք ժողովրդական երգ ու պարի սեմինար-պարապմունքով: Սովորեցինք  «Հալել ենք եղը յար ջան» , «Լորիկ», «Ծառ ծաղկեցավ» պարերգերը, «Բուլուլ» ազգային պարը,  ինչպես նաև փորձեցինք ներկայացնել  «Ժնջիլ-ժնջիլ» ժողովրդական օպերան:
ք Continue reading “Մանկավարժական ճամբար 29.07.2019”

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր հինգերորդ:

Այսօրվա մեր ճամբարային օրը տարբերվում էր մնացած օրերից, քանի որ մենք  պիտի ճամփորդեինք: Ճամբարականները բարձր տրամադրությամբ եկան ճամբար և անհամբեր սպասում էին, թե երբ ենք սկսելու մեր փոքրիկ ճամփորդությունը: Օրը սկսեցինք սովորականի պես: Մաքրեցինք շրջակա միջավայրը,  հեծանիվ վարեցինք, նախաճաշեցինք: Հետո տեղավորվեցինք մեքենայի մեջ և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ դիտարկումներ արեցինք գետի հետ կապված, սովորեցինք, թե ինչպես են տարբերում գետի աջ և ձախ ափերը, նշեցինք Հրազդան գետի երկարությունը, խոսեցինք գետերի խնամքի մասին:

Continue reading “Կամավորական աշխատանք: Օր հինգերորդ:”

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:

Ճամբարականները օրը սկսեցինք արդեն սովորական դարձած շրջապատի մաքրման աշխատանքով: Երբ հարակից տարածքում ամեն ինչ մաքուր էր, նրանք 2 խմբի բաժանվեցին: Առաջին խումբը գնաց դեպի ագարակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նալում ձիերին: Երկրորդ խումբը գնաց դասասենյակ՝  նկարելու և կավով աշխատելու:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:”

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր երրորդ:

Օրը սկսեցինք շրջակա միջավայրը մաքրելով: Այնուհետև գնացինք ագարակ,  տեսանք այնտեղ բնակվող ձիերին, շներին, սիրամարգերին և այլ կենդանիների: Մենք նաև հնարավորություն  ունեցանք տեսնել, թե ինչպես են խնամում ձիերի ոտքերը, և զբաղվեցինք ձիավարությամբ: Ագարակից հետո ճամբարականներին ուղեկցեցինք նախաճաշելու, որից հետո նրանք հագան իրենց լողազգեստները և սկեցին լողավազանում լողալ: Հետո գնացինք դասասենյակ և երեխաների հետ խաղեր խաղացինք:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր երրորդ:”

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:

Այսօր առավոտյան մենք հանդիպեցինք ճամբարականներին  դպրոցի բակում: Նրանց հետ կատարեցինք շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները:Արդեն հասցրել ենք ընկերանալ փոքրիկ ճամբարականների հետ և մաքրությունից հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ: Խաղերից հետո նրանց ուղեկցեցինք ներս, որպեսզի լվացվեն և նախաճաշեն:

Continue reading “Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:”