Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ 22.03, 23.03, 24.03
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2022-2023թթ., 1-ին դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մարիամ Խաչատրյան, Քրիստինե Հովսեփյան
Համագործակցելու ենք Սեդա Թևանյանի, Վալենտինա Թումանյանի, Էլինա Սիմոնյանի, Անուշ Դավթյանի, Մադլեն Թերզյանի հետ
Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։
Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
-բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Երգ, պար
Առաջին օր` 22.03
9:45-10:00 — Ճամբարականների դիմավորում
10:00-10:30 — Միասնական ընդհանուր պարապմունք (սովորում ենք «Արև, արև, եկ, եկ» երգը) /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
10:30-11:00 — Շրջում և ճանաչում ենք դպրոցը
11:00-11։20- Ընդմիջում
11:20-11:40 — Բանաստեղծության խաղուսուցում (Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»)
11:40-12:00- Տեխնոլոգիական աշխատանք
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Երկրորդ օր` 23.03
9:45-10:00- Ճամբարականների դիմավորում
10:00-10:15 — Միասնական ընդհանուր պարապմունք
10:15-10:30 — Ուրախ օտար լեզու /համագործակցություն Վալենտինա Թումանյանի հետ/
«The Greetings Song»
10:30- 11:00- Այցելություն ագարակ
11:00-11:20 — Ընդմիջում
11։10-12։00 — Կավագործություն (ծեփում ենք ագարակի կենդանիներին)
/համագործակցություն Անուշ Դավթյանի հետ/
Երրորդ օր` 24.03
9:45-10:00 — Ճամբարականների դիմավորում
10:00-10։15 — Միասնական ընդհանուր պարապմունք «Ձիուկ» երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
10:15-10:30 — Ուրախ օտար լեզու /համագործակցություն Էլինա Սիմոնյանի հետ/
«Мы ногами топ-топ-топ»
10:30-11:00 — Ուրախ մարմնամարզություն
11։00-11։20 — Ընդմիջում
11։20-12։00 — Ճամբարի ամփոփում
Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝
- սովորած բանաստեղծությունը
- սովորած երգը
- Մուտքի ճամբարում անցկացրած օրը