Posted in Աշխատաժամանակ

Սեպտեմբերի 6-10

Ուսումնական նախագծեր՝ «Ուսումնական ամառ» , «Ես» նախագիծ

Ուսումնական նյութեր՝

Մայրենի` (​լեզվագործունեություն. աշխատանք գիրք-տետրում)

Ընթերցանություն՝ Հ․ Թումանյան«Ամենից լավ տունը»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա՝ (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝   Էլինա Սիմոնյան բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Սեպտեմբերի 6-10”
Posted in Սովորողներ

Անհատական դասացուցակ

Մկրտչյան Արթուր

Արթուրն ընկերասեր է: Ակտիվ մասնակցում է բոլոր գործունեություններին: Դասի ժամանակ բավականին ակտիվ է, պատասխանում է իրեն ուղղված բոլոր հարցերին: Ինքնուրույն է աշխատում: Շատ է սիրում նկարել, հեծանիվ վարել: Կարողանում է փոքրիկ նախադասություններով արտահայտել իր մտքերը տեսածի, լսածի, իր հետ կատարված տարբեր իրադարձությունների մասին: Հասկանում և կատարում է իրեն ուղղված բոլոր հրահանգները: Արթուրը շուտ է հուզվում: Եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, միանգամից հուզվում է, առանց իրավիճակը քննարկելու կամ լուծման փորձեր կատարելու:
Արթուրը սիրում է իր համադասարանցիներին, շփվում է նրանց հետ և խաղում: Ընկերներն էլ իրեն են շատ սիրում:

Continue reading “Անհատական դասացուցակ”