Քանի դեռ ցրտաշունչ օրերը չեն սկսվել, որոշեցինք վայելել աշնան արևը։ Մենք համոզված ենք, որ բացօթյա լողավազանում լողալու առիթը բաց թողնել չի կարելի։
Day: September 4, 2021
Անհատական դասացուցակ
Արթուրն ընկերասեր է: Ակտիվ մասնակցում է բոլոր գործունեություններին: Դասի ժամանակ բավականին ակտիվ է, պատասխանում է իրեն ուղղված բոլոր հարցերին: Ինքնուրույն է աշխատում: Շատ է սիրում նկարել, հեծանիվ վարել: Կարողանում է փոքրիկ նախադասություններով արտահայտել իր մտքերը տեսածի, լսածի, իր հետ կատարված տարբեր իրադարձությունների մասին: Հասկանում և կատարում է իրեն ուղղված բոլոր հրահանգները: Արթուրը շուտ է հուզվում: Եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, միանգամից հուզվում է, առանց իրավիճակը քննարկելու կամ լուծման փորձեր կատարելու:
Արթուրը սիրում է իր համադասարանցիներին, շփվում է նրանց հետ և խաղում: Ընկերներն էլ իրեն են շատ սիրում: