«Ես» նախագծի շրջանակում սովորողները ինքանանկարներ են նկարել։
Month: September 2021
Ջրային խաղեր
Մեր մարմնակրթության ժամերն այնքա՜ն հետաքրքիր են անցնում։ Է՛լ լողում ենք, է՛լ հեծանիվ վարում, էլ՛ բակային խաղեր ենք խաղում։
Continue reading “Ջրային խաղեր”Ամենից լավ տունը
Հովհաննես Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը ընթերցելուց հետո սովորղները պատմում են իրենց տան մասին։
Continue reading “Ամենից լավ տունը”Ես ուրախանում եմ, երբ ․․․
«Ես» նախագծի շրջանակում սովորողները պատմում են, թե ինչն է իրենց ուրախացմում, տխրեցնում կամ զայրացնում։
Թռչունի մտածմունքը
Սովորողները նկարել են բանաստեղծության իրենց սիրելի հատվածը։

Սեպտեմբերի 22-25
Ուսումնական նախագծեր՝ «Ես» , «Կոմիտասյան օրեր»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի` (լեզվագործունեություն. աշխատանք գիրք-տետրում)
Ընթերցանություն՝ Կոմիտաս «Աշուն օր»
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին
Մաթեմատիկա՝ (եռանիշ թվերով գումարում, հանում, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)
Ռուսերեն՝ Էլինա Սիմոնյան բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Ուսումնական ճամփորդություն Ծաղկեվանք
Ամսաթիվ՝ 25.09.2021
Մասնակիցներ՝ 3․3
Սովորողների թիվ՝ 20
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Անի Բոստանչյան
Մեկնում՝ 09:30, Բախշյանի այգի
Ժամանում՝ 16:00, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝ Երևան-Ծաղկեվանք-Երևան
Հեռավորություն՝ 34կմ, 57 րոպե
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Կոտ ու կես», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ»
Ավանդապատումներ
Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
Սեպտեմբերի 13-17
Ուսումնական նախագծեր՝ «Ես» նախագիծ
Ուսումնական նյութեր՝
Մայրենի` (լեզվագործունեություն. աշխատանք գիրք-տետրում)
Ընթերցանություն՝ Հ․ Թումանյան «Թռչունի մտածմունքը»
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին
Մաթեմատիկա՝ (եռանիշ թվերի կազմություն, բազմապատկաման աղյուսակ)
Ռուսերեն՝ Էլինա Սիմոնյան բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Բանավոր մաթեմատիկա (13.09,15.09)
Օգոստոս ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝
Մուլտֆիլմը, որի տևողությունը 90 րոպե էր, սկսվեց 12:20-ին։ Ցուցադրման ընթացքում ներկայացվեց երկու գովազդ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` յոթ րոպե: Ե՞րբ ավարտվեց մուլտֆիլմը:
Continue reading “Բանավոր մաթեմատիկա (13.09,15.09)”