Posted in Նախագծեր

Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Տևողությունը՝ դեկտեմբերի 1 — 25

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու խորհուրդը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում և աշխարհում
  • Տոնի խորհուրդը

Երաժշտական փաթեթը Սեդա Թևանյանի բլոգում

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

-Պատրաստել տեղեկատվական նյութեր տոնի մասին և տեղադրել բլոգում:
-Ձմեռ պապիկին ուղղված նամակ գրել, նկարազարդել: Աշխատանքը տեղադրել բլոգում:
-Դասարանում պատրաստել տոնական թխվածքաբլիթներ։
-Ստեղծել ամանորյա օրացույց:
-Սովորել տոնական երգեր, բանաստեղծություններ:
-Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ:
-Ձևավորել դասասենյակը:
-Կազմել խնդիրներ, խաղեր:

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։

Leave a comment