Posted in Նախագծեր

Թարգմանչաց տոն

Տևողությունը՝ 2 շաբաթ

Համագործակցություն Էլինա Սիմոնյանի և Վալենտինա Թումանյանի հետ

Նպատակը՝

Սովորողները կթարգմանեն հեքիաթներ, կստեղծեն էլեկտրոնային գիրք

Խնդիրները՝

Սովորողներին պատկերացում տալ հայոց գրերի ստեղծման պատմության, թարգմանչաց տոնի, թարգմանչական գործի մասին

Պատկերացում տալ հայկական թվագրության համակարգի մասին

Ծանոթացնել հայկական մանրանկարչության նմուշներից թռչնագրերի հետ

Զարգացնել կարդալու կարողությունները

Ձևավորել և զարգացնել տեղեկատվական նյութում  գլխավոր մտքերը առանձնացնելու և վերարտադրելու կարողություն

Ձևավորել և զարգացնել մտքերը ձևակերպելու և համառոտ ներկայացնելու կարողություն

Ձևավորել և զարգացնել բառարաններից օգտվելու կարողություն

Հարստացնել բառապաշարը

Ձևավորել և զարգացնել բառերը այբբենական կարգով դասավորելու կարողություն

Ձևավորել և զարգացնել  խմբով աշխատելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել Ms Word ծրագրով աշխատելու կարողություններ

Զարգացնել Paint ծրագրով աշխատելու կարողությունները

Ձևավորել և զարգացնել զարդանախշեր, թռչնատառեր կրկնօրինակելու, ստեղծելու կարողություններ

Ինտեգրվող առարկաներ՝ ես և շրջակա աշխարհը, մայրենի, կերպարվեստ, մեդիատեխնոլոգիաներ (համակարգչային գիտություն), օտար լեզուներ, մաթեմատիկա, երաժշտություն, տեխնոլոգիա

Ես և շրջակա աշխարհը, մայրենի

Կարդացած նյութերը կվերարտադրեն տեսանյութում՝ հաղորդման տեսքով (նոթեր, բլոգ,):

Կծանոթանան տարբեր բառարանների հետ (թղթային, էլեկտրոնային, հոմանիշների, օտար լեզու-հայերեն)

Կհավաքագրեն և կմուտքագրեն այլ լեզուներից հայերենում գործածվող բառեր

Կգտնեն հավաքագրած բառերի հայերեն համարժեքները, ապա կդասավորեն այբբենական կարգով:

Համակարգչային գիտություն

Paint ծրագրով կստեղծեն էլեկտրոնային գիրք

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Կծանոթանան հայկական մանրանկարչությանը, թռչնատառերին

Ըստ նմուշների՝ կարտանկարեն իրենց անվան թռչնատառը

Մաթեմատիկա

Կծանոթանան հայկական թվագրության համակարգին

Կսովորեն թվերը ներկայացնել հայկական թվագրության համակարգով

Երաժշտություն, պար

Կկրկնեն, կսովորեն երգերը, պարերգերը.

Ափոփում՝

Գրքի թողարկում (էլեկտրոնային)


Արդյունքում ստեղծված նյութերը՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s