Posted in Նախագծեր

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Խնդիրները՝
-ստեղծագործական երևակայության զարգացում
-տեխնոլոգիական հմտությունների զարգացում
-մեդիահմտությունների զարգացում

Անհրաժեշտ գործիքներ՝
նոթբուք, ձայնարկիչ, ֆոտոխցիկ, գունավոր մատիտներ, թղթեր, գուաշ, ջրաներկ, մկրատ, վրձին

Ընթացքը՝
Մայրենի

-Մայրիկագովք
-Շնորհավորանքներ, բացիկներ մայրիկներին, քույրիկներին, տատիկներին


Տեխնոլոգիա
-Մեդիաբացիկների ստեղծում
-Ձոն գարնանը
-Մայրիկների համար կրծքազարդերի ստեղծում

Արդյունքը տե՛ս այստեղ։

Posted in Նախագծեր

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Նպատակը՝ 
Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Խնդիրները, գործունեությունը

1.Լեզվական գործունեություն. բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում

ա. կընթերցեն պատմություններ, կդիտեն տեսանյութեր  Սուրբ Հարության տոնի, նշանակության, ծիսականացման մասին

բ.լսածը և տեսածը կպատմեն (ռադիո)

գ.կընթերցեն, բերանացի կիմանան  խաղիկներ, ասիկներ, հանելուկներ, շուտասելուկներ

դ. սովորածը կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

ե. կհորինեն հանելուկներ, պատմություններ և կխաղան-կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

2. Տեխնոլոգիական գործունեություն. աշխատանքային հմտությունների զարգացում

ա. կպատրաստեն ձվիկներ, ճուտիկներ, հավիկներ

բ. Ծառզարդարին ընդառաջ՝ զատկական ծառի ձևավորում

3. Մաթեմատիկական գործունեություն.խնդիրներ կազմելու-լուծելու, արագ հաշվարկի հմտությունների զարգացում

ա. կկազմեն, կլուծեն խնդիրներ

բ. կկատարեն չափումներ

4. Բնագիտական գործունեություն

  • կստեղծեն եղանակի գրանցման օրացույց, կգրանցեն եղանակը, կկատարեն  եզրակացություններ
Posted in Նախագծեր

Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

Նպատակը՝  Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարու ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․

Խնդիրները՝ զարգացնել  սովորողների

  • լսելու-խոսելու կարողությունները․  խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
  • կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
  • կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
  • կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
  • երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
  • տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
  • խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
  • տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունները․ word, p. point,  խմբագրերի նոր հնարավորություններ

Գործունեություն, արդյունք

Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարու ստեղծագործությունների ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)