Օգոստոսի 8-ից 10-ը տարատարիք սովորողնրեի խմբով կազմակերպեցինք բնապահպանական ճամբար Վաղաշենում։ Ճամբարային հերթափոխը երգով, պարով, մարզական խաղերով մեզ փոխանցեցին Հարավային դպրոցի տարատարիք սովորողները՝ Գոհար Սմբատյանի գլխավորությամբ։
Ճամբարային օրերը սկսվում էին մարմնամարզությամբ, դրան հաջորդում էր մաքրման աշխատանքները։ Օրվա ընթացքում մի քանի անգամ հասցնում էինք լինել լողափում։ Ընկեր Գոհարի հետ ճամբարականները մի լավ լողում էին։ Չէինք մոռանում նաև մաքրել ափը պլաստիկից։ Ճամբարականները օրվա ընթացքում մի քանի պարկ լցնում էին պլաստիկով։ Աշխատանքին հաջորդում էր ժամանցն ու խաղերը։ Ճամբարականները զբաղվում էին նաև հրաձգությամբ։ Երեկոները անցկացնում էինք շախմատ, շաշկի, ֆուտբոլ, վոլեյբոլ խաղալով։ Օրն էլ ավարտում էինք խարույկի շուրջ հավաքվելով, հետաքրքիր քննարկումներով։
Ճամբարային օրերի անցուդարձը կարող եք տեսնել տեսաֆիլմում։
Վերջում էլ հերթափոխը հանձնեցինք Հարավային դպրոցի տարատարիք ճամբարականների խմբին՝ Շամիրամ Պողոսյանի գլխավորությամբ։ Ճամբարային 3 օրերը շատ հագեցած և ուրախ անցան։ Կարծես հաջողվեց աշխատանքն ու ժամանցն այնպես կազմակերպել, որ մի բան էլ էներգիայով լիցքավորված և թարմացած վերադարձանք Երևան։