Դե ճամբարի ընթացքում մենք շա՜տ երգում ու պարում ենք։ Որոշեցինք 5-րդ ջոկատի հետ համատեղ փոքրիկ մյուզիքլ պատրաստել և ծնողներին հրավիրել։ Շա՜տ ուրախ անցավ։ Մյուզիքլի վերջում էլ ծնողներին ասացինք, թե ուր ենք ուզում գնալ արձակուրդներին։ Հուսանք՝ հաշվի կառնեն։
Continue reading “Ամառային ճամբար․ օր 9-րդ”Month: June 2021
Ամառային ճամբար․ օր 8-րդ
Սովորողների սիրելի գործունեություններից մեկն էլ հեծանվավարությունն է։ Դե էլ ի՞նչ ամառային ճամբար առանց հեծանվավարություն։
Ամառային ճամբար․ օր 7-րդ
5-րդ ջոկատի հետ համագործակցությունը կարծես լավ է ստացվում։ Այս անգամ էլ բակում հավես խաղեր խաղեցինք։
Continue reading “Ամառային ճամբար․ օր 7-րդ”Ծնողական սեմինար
Օրը՝ հունիսի 10
ժամը՝ 13:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մյուզիքլ «Տարվա բոլոր եղանակները»
Օրը՝ հունիսի 10
Ժամը՝ 12:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 2.1, 2.3 դասարաններ
Ամառային ճամբար․ օր 6-րդ
Ամառային ամբարի 6-րդ օրն էլ այցելեցինք ագարակ։ Ընկեր Վալենտինայի հետ Ուսումնական ագարակում անգլերենով խոսեցինք կենդանիների և թռչունների մասին։ Սովորողները նկարագրեցին ագարակի բնակիչներին։
Continue reading “Ամառային ճամբար․ օր 6-րդ”Ամառային ճամբար․ օր 5-րդ
Ամռան շոգին ամենահավես զբաղմունքն իհարկե լողն է։ Սովորողները հագան իրենց լողազգեստները, վերցրին սրբիչները, ցնցուղ ընդունեցին ու սկսեցին լողալ, ջրային խաղեր խաղալ։
Ամառային ճամբար․ օր 4-րդ
Որոշեցինք համեղ, վիտամիններով հարուստ աղցան պատրաստել։ Վերցրինք խնձոր, ելակ, կիվի, ադամաթուզ և անցանք գործի։ Լվացինք, կտրեցինք անհրաժեշտ բաղադրիչները և սկսեցինք աղցան պատրաստել։
Continue reading “Ամառային ճամբար․ օր 4-րդ”Ընթերցումներ
2․3 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ընթերցողական կարողությունները։ Նրանք ընթերցում են իրենց սիրելի ստեղծագործությունները ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։
Continue reading “Ընթերցումներ”Այցելություն ագարակ
Օրը՝ օգոստոսի 4
Ժամը՝ 12․30-13․30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Նպատակը, խնդիրները՝
- Սովորողի մոտ ձևավորել սեր ու հոգատարություն կենդանիների նկատմամաբ
- Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
- Ձիերի խնամք, կերակրում
- Ձիավարություն խնամքի մասին իմացություն
Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ձիավարության անվտանգության կանոնների մասին դասընթաց Էդմոն Փաշինյանի հետ, ձիավարություն։