Posted in Նախագծեր

Թղթից միջատներ

Միջատների մասին զրույցից հետո սովորողները ցանկություն հայտնեցին գունավոր թղթերով միջատներ պատրաստել: Դե, ես էլ չմերժեցի: Սեղանները պատրաստեցինք, դասավորեցինք անհրաժեշտ պարագաները: Մեկ էլ Աննան ասաց.
– Բայց ի՞նչ միջատ: Ես չգիտեմ, ինչպես պետք է պատրաստել:
-Աննա ջան, կարող ես միջատ ընտրել, վերցնել քեզ անհրաժեշտ գունավոր թղթերը և սկսել աշխատել: Հաստատ կստացվի:

Եվ այսպես յուրաքանչյուր սովորող ընտրեց որևէ միջատ և ինքնուրույն սկսեց պատրաստել: Այնքան հետաքրքիր էր հետևել նրանց, սովորողները իրար օգնելով, զրուցելով աշխատում էին: Արդյունքում բազմազան ու հետաքրքիր աշխատանքներ ստացվեցին: Է՛լ զատիկ ունեցանք, է՛լ մեղու, է՛լ մեծ ու սև սարդ: Արեգն էլ դինոզավր պատրաստեց: Ու մեկնաբանեց իր աշխատանքը.
-Գիտեմ, որ դինոզավրը միջատ չէ, բայց ես շա՜տ էի ուզում հենց դինոզավր պատրաստել:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s