Posted in Ծրագրեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:

 «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  ֆիզիկական, հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ  (շնորհիվ կրթահամալիրում  իրականացվող մեդիակրթության):

Continue reading “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան”

Posted in Ճամբար

Օգոստոսի 17-21

Ողջույն:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը իր ամառային լողափնյա ճամբար է հրավիրում բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են երգել, պարել, լողալ, մարզվել, խնամել կենդանիներին, հեծանիվ վարել, ճամփորդել և զվարճանա՜լ։

Սիրով սպասում ենք Ձեզ

Տևողությունը՝ օգոստոսի 17-21
Ճամբարի ղեկավար՝ Մարիամ Խաչատրյան
Էլ․ հասցե՝ khachatryan.mariam@mskh.am
Հեռախոս՝ 096 67 6781
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Continue reading “Օգոստոսի 17-21”

Posted in Ուսումնական օրացույց

Դասարանական օրացույց 2020-2021

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. երկրորդ դասարան

Ուսուցման առաջին շրջան

Սեպտեմբեր 2020

Ծննդյան ծեսեր

Մոնթե՝ սեպտեմբերի 5

սեպտեմբերի 1-ից՝ «Ես» նախագիծ

սեպտեմբերի 20-ից՝ «Բարձունքի նվաճում» նախագիծ

սեպտեմբերի 25-ից՝ «Կոմիտասյան օրեր» նախագիծ

Continue reading “Դասարանական օրացույց 2020-2021”

Posted in Ծնողական սեմինարներ

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Ցանկալի է, որ այն լինի թեթև, ունենա հարմարավետ պայուսակ։

Անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

Paint (նկարչական խմբագիր)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Նշված ծրագրերը բեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից: