Posted in Ճամփորդություններ

Ներկայացման դիտում

Մեր ճամփորդասեր 5 տարեկանները մեծ ոգևորությամբ այցելեցին Հ. Մալյանի անվան թատրոն և դիտեցին Հ. Թումանյանի հեքիաթների ներկայացումը: Թումանյանական օրերի շրջանակաում նրանք արդեն հասցրել էին սովորել թումանյանական երգերը և ունկնդրել էին հեքիաթները: 5 տարեկանները ճանապարհն անցան երգելով: Նրանք երգեցին թումանյանական երգերը, վերհիշեցին բանաստեղծությունները, իսկ երբ հասան թատրոն տեղավորվեցին առաջին շարքում և շատ ուշադիր դիտեցին ներկայացումը:

This slideshow requires JavaScript.

Posted in Նախագծեր

Մեր սիրելի Թումանյանը

5 տարեկանները ներկայացնում են Հ. Թումանյանի  իրենց սիրելի ստեղծագործությունները:

«Մարտ»

«Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս»

«Շունը»

«Ամպն ու Սարը»

Պատմում և քննարկում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթը

 

Posted in Ճամփորդություններ

Ներկայացում.Թումանյանական հեքիաթներ

Վայրը՝ Հենրիկ Մալյան թատրոն

Նպատակը՝ դիտել Թումանյանական հեքիաթներ ներկայացումը

Խնդիրները՝  ներկայացումը համեմատել հեքիաթների հետ, յուրացնել ներկայացում դիտելու մշակույթը

Ամսաթիվ՝ 21.02

Ներկայացման սկիզբը՝ ժ. 10:30

Ավարտը՝ ժ.11:30

Մեկնումը դպրոցից՝  ժ.9: 45

Ժամանումը՝  ժ.12:15

Հասցեն՝ Վարդանանաց 18

Լուսաբանումը կարող եք տեսնել այստեղ:

Posted in Ամիսիկներ

Թումանյանական երգեր

Օրը` 20.02.2020

Ժամը` 11։00-12:00

Վայրը` խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝  Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան

Խորհրդատու՝ Սեդա Թևանյան

Նպատակը՝ սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Continue reading “Թումանյանական երգեր”

Posted in Ընթերցարան

Ծիտը

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․
— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

 

Continue reading “Ծիտը”

Posted in Աշխատաժամանակ

Փետրվարի 17-21

Փետրվարի 17

09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք

09:20 – 10:00 Լեզվագործունեություն. հեգում, վանկատում

10:00 – 10:30 Բանավոր մաթեմտիկա

10:30 – 11:00 Նախաճաշի կազմակերպում

11:00-11:30 Հեքիաթի ունկնդրում և քննարոկում

11:30-12:00 Երաժշտական գործունեություն. «Գացեք տեսեք»,  «Ամպն ու սարը»

12:00 – 12:20 Ուրախ ռուսերեն

12:20 – 13:00 Ճաշի կազմակերպում

13:00 – 13:15 Պատրաստվում ենք լողուսուցմանը

13:15-14:00 Լողուսուցում

14:00-ից  Երկարացված օրվա կազմակերպում

Continue reading “Փետրվարի 17-21”

Posted in Նախագծեր

Այլընտրանքային նկարչություն

5 տարեկանները նորից զարմացնում են իրենց այլընտրանքային նկարչությամբ: Այս անգամ էլ նկարեցին անձեռոցիկի վրա փայտիկներով և սպունգով: Նկարեցին Հ. Թումանյանի հեքիաթներից և բանաստեղծություններից հայտնի հերոսներին:

Continue reading “Այլընտրանքային նկարչություն”

Posted in Ամիսիկներ

Թումանյանական կերպարներ

Նորից մեզ մոտ տոնական հինգշաբթի է: Այս անգամ էլ ստուգատեսի շրջանակներում ծեփեցինք Հ. Թումանյանի հեքիաթներից և բանաստեղծություններից հայտնի կերպարներին: Սովորողները սիրով աշխատեցին: Հետաքրքիր էր տեսնել, թե նրանցից շատերը ինչ լրջությամբ են մոտենում աշխատանքին և ինչ մանրակրկիտ են աշխատում: Հիմնականում սովորողները ընտրել էին «Էս էն է» բանաստեղծության հերոսներին: Ու հենց այդպես էլ ներկայացնում էին իրենց աշխատանքը՝ էս էն …