Իսկ ո ՞վ է ասել, որ պարտադիր է նկարելու համար ունենալ թուղթ, մատիտ կամ էլ համակարգիչ: Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այսօր նկարեցին պոլիէթիլենային մի մե՜ծ տոպրակի վրա: Այնքան լավ էր՝ ոչ ոք չէր բողոքում, որ իր թուղթը փոքր է, չի կարողանում մեծ պատկերներ նկարի: Նկարում-նկարում էին ու հենց տեղը չէր հերիքում մի փոքր այնկողմ էին գնում ու էլի շա՜տ տեղ կար նկարելու: Իսկ ջրաներկով նկարելիս վրձինի փոխարեն մատիկներն օգտագործելը, նրանց համար սովորական բան է արդեն: Հավե՜ս նկարչություն ստացվեց: Նկարեցինք առանց սահմանների, նկարեցինք ինչ ուզում էինք ու ինչպես ուզում էինք: Վերջում վառվռուն պատկերներ ստացանք ու ուրախ տրամադրություն:
Day: February 4, 2020
Թումանյանական հեքիաթասաց
Օրը` 06.12.2020
Ժամը` 11։00-12:00
Վայրը` խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան