Նորից մեզ մոտ տոնական հինգշաբթի է: Այս անգամ էլ 5 տարեկանները ներկայացրին իրենց սիրելի թումանյանական երգերը: Նրանք հագան իրենց դեղին շապիկները, շրջան կազմեցին և սկսեցին խաղալով երգել: Continue reading “Թումանյանական երգեր”
Day: February 20, 2020
Ներկայացման դիտում
Մեր ճամփորդասեր 5 տարեկանները մեծ ոգևորությամբ այցելեցին Հ. Մալյանի անվան թատրոն և դիտեցին Հ. Թումանյանի հեքիաթների ներկայացումը: Թումանյանական օրերի շրջանակաում նրանք արդեն հասցրել էին սովորել թումանյանական երգերը և ունկնդրել էին հեքիաթները: 5 տարեկանները ճանապարհն անցան երգելով: Նրանք երգեցին թումանյանական երգերը, վերհիշեցին բանաստեղծությունները, իսկ երբ հասան թատրոն տեղավորվեցին առաջին շարքում և շատ ուշադիր դիտեցին ներկայացումը: