Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այսօր ցույց տվեցին իրենց մարզական և մաթեմատիկական կարողությունները: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ խաղերի ընթացքում սովորողները փորձում էին օգնել ու ոգևորել իրար: Խաղերն ավարտելուց հետո հաղթողներ չունեցանք, բայց ունեցանք հետաքրքիր և հիշվող դրվագներ:
Month: January 2020
Հաշվերգ
Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ
Դիջի դդումիկներ
Շաբաթը մեզ մոտ դդմային է: Դդումի օգտակարության մասին խոսելուց և դդմային կերակրատեսակները քննարկելուց հետո, ջրաներկով փորձեցինք դդումներ նկարել: Թեև բոլորն էլ դդում էին նկարել, բայց աշխատանքները տարբեր էին և յուրահատուկ: Սովորողներից մի քանիսը դդմային կերպարներ էին նկարել, որոշները դդումը նկարել էին տարբեր բանջարեղենների կողքին: Հետաքրքիր էր նաև, որ սովորողները աշխատանքի ընթացքում օգնում էին իրար, խորհուրդներ տալիս, քննարկում ու պատմում իրենց աշխատանքները:
Ամպն ու սարը
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները ներկայացնում են Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունը:
Ջա՜ն, ձյուն է գալիս…
Արևմտյան դպրոց-պարտեզի բակը ներկվել է սպիտակ գույնով: Շուրջբոլորը ծածված է ձյան շերտով: Մենք առիթը բաց թողնել չէինք կարող և գլխարկ ու ձեռնոց հագած իջանք բակ՝ վայելելու ձյունով խաղալու հաճույքը: Մի լավ խաղացինք, սահնակով սահեցինք, ձնեմարդուկ պատրաստեցինք: Ձյունից հագենալ չէր ստացվում:
Անձրևը
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
Հունվարի 20-24
Հունվարի 20
09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Լեզվագործունեություն՝ հեգում, վանկատում
10:00 – 10:30 Բանավոր մաթեմատիկա
10:30 – 11:00 Նախաճաշի կազմակերպում
11:00-11:30 Տեխնոլոգիական աշխատանք
11:30-12:00 Զբոսանք բակում, բակային խաղեր
12:00 – 12:30 Երաժշտական գործունեություն՝ «Պսակ-պսակ», «Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ»
12:30 – 13:00 Ճաշի կազմակերպում
13:00 – 13:15 Պատրաստվում ենք լողուսուցմանը
13:15-14:00 Լողուսուցում
14:00-ից Երկարացված օրվա կազմակերպում
Նկարչական մաթեմատիկա. ամփոփում
Մեզ մոտ այսօր նկարչական ստուգատես էր: Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները երկրաչափական պատկերների միջոցով տարբեր կերպարներ ստացան: Յուրաքանչյուրը ստեղծագործեց իր ընտրած երկրաչափական պատկերի շուրջ: Նրանք ուղղանկյունը վերածեցին դռնակի, շրջանը՝ պիցցայի կամ ժամացույցի: Եռանկյունից ստացան պիցցայի կտոր կամ բուրգ: Քառակուսին էլ դարձավ պատուհան կամ տնակ: Մի քանի սովորողներ էլ ուղղակի ներկեցին իրենց ընտրած երկրաչափական պատկերը, նկարեցին աչուկներ, ոտքեր ու ձեռքեր և ստացան շատ գեղեցիկ կերպար:
Նկարում ենք մատիկներով
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները նկարել շա՜տ են սիրում: Այս անգամ էլ մատիտի ու վրձնի փոխարեն օգտագործեցին իրենց մատիկները: Շատ հետաքրքիր ստացվեց: Աշխատանքի ավարտին ձմեռային նկարներից բացի ունեցանք նաև գարնանային գունեղ նկարներ: Արդյունքը գոհացնող էր, իսկ աշխատանքի ընթացքը իսկական հաճույք:
Հունվարի 13-17
Հունվարի 13
09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Բանավոր մաթեմատիկա
10:00 – 10:30 Բանաստեղծության խաղուսուցում. Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
10:30 – 11:00 Նախաճաշի կազմակերպում
11:00-12:00 Ազատ, ընտրությամբ գործունեություն (նկարչություն, կառուցողական խաղեր, պլաստիրինով ծեփ, տեխնոլոգիական աշխատանք հատիկներով, մարզական խաղեր)
12:00 – 12:30 Հեծանվավարություն
12:30 – 13:00 Ճաշի կազմակերպում
13:00 – 13:35 Երաժշտական գործունեություն. . «Դինգ դոնգ», «Little Snowflake»,«Այ քեզ, այ քեզ տոնածառ»
13:35-ից Երկարացված օրվա կազմակերպում