Posted in Ամիսիկներ

Հունվարիկ

Մեզ մոտ շարունակվում են մաթեմատիկական ուղղվածությամբ ստուգատեսները: Այսօր էլ մեր  պատրատած նժարավոր կշեռքով փորձեցինք համեմատել մեր ունեցած մրգերի քաշը: Հետո էլ խաղեր խաղացինք: Սովորողները փորձեցին հավասար քանակով շարել իրենց մոտ եղած հաշվեձողիկները, երկրաչափական պատկերները:

Continue reading “Հունվարիկ”

Posted in Մասնագիտական կրթություն (այգեգործություն), Պարտիզպուրակային աշխատանք

Շրջակա միջավայրի խնամք

Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները այս անգամ իրենց ամենօրյա հաճելի զբոսանքը համատեղեցին միջավայրի խնամքով: Նրանք հագան իրենց մեկանգամյա օգտագործման  ձեռնոցները, վերցրին աղբի տոպրակները և դուրս եկան զբոսնելու: Հավես զբոսնեցին, ընթացքում էլ հավաքեցին ճանապարհին հանդիպած աղբը և մաքրեցին շրջակա միջավայրը:

Տեսանյութը՝ Սյուզի Հովհաննիսյանի