Posted in Ընթերցարան

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Continue reading “Աչքերի գանգատը”

Posted in Ընթերցարան

Շփոթ պապը

-Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…

Continue reading “Շփոթ պապը”

Posted in Ընթերցարան

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Հ. Թումանյան

Posted in Ամիսիկներ

Համեմատելու խաղեր

Օրը` 30.01.2020

Ժամը` 11։00-12:00

Վայրը` խմբասենյակ

Անհրաժեշտ պարագաները՝  կշեռք, մրգեր, հաշվեձողիկներ, փայտից փոքրիկ երկրաչափական պատկերներ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝  Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան

Continue reading “Համեմատելու խաղեր”