Այսօրվա մեր ճամբարային օրը տարբերվում էր մնացած օրերից, քանի որ մենք պիտի ճամփորդեինք: Ճամբարականները բարձր տրամադրությամբ եկան ճամբար և անհամբեր սպասում էին, թե երբ ենք սկսելու մեր փոքրիկ ճամփորդությունը: Օրը սկսեցինք սովորականի պես: Մաքրեցինք շրջակա միջավայրը, հեծանիվ վարեցինք, նախաճաշեցինք: Հետո տեղավորվեցինք մեքենայի մեջ և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ դիտարկումներ արեցինք գետի հետ կապված, սովորեցինք, թե ինչպես են տարբերում գետի աջ և ձախ ափերը, նշեցինք Հրազդան գետի երկարությունը, խոսեցինք գետերի խնամքի մասին: