Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 30.07.2019

Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Հանդիպելով ընկեր Տաթևին քայլեցինք դեպի ագարակ, որտեղ մի փոքր շրջելուց և տեղանքին ծանոթանալուց հետո, ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք: Մենք ՝ ճամբարականներս բաժանվեցինք մի քանի խմբերի և ընկեր Էդմոնը կատարեց աշխատանքի բաժանում: Մի խումբը տեղափոխեց չորացած խոտի դեզերը, մի խումբը խնամեց, սանրեց պոնիին, մի խումբը չորացած ճյուղերը տարավ թոնրի մոտ, մյուսներն էլ այգեգործական աշխատանք կատարեցին: Անգործ մարդ չկար. սկսվեց աշխատանքային եռուզեռը: Իսկ աշխատանքը ավարտելուց հետո, մեզ սպասում էր ձիավարությունը. կամ էլ ավելի շատ մենք էինք սպասում նրան: Continue reading “Մանկավարժական ճամբար 30.07.2019”