Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր առաջին:

Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցի բակում: Ճամբարականների հետ զբաղվեցինք տարածքի մաքրությամբ, այնուհետև բակում մարզվեցինք, խաղացինք խաղեր:

 


Ճամբարականները դպրոցում փոքրիկ գերմանամուկ էին գտել և բերել էին բակ: Նրանք անվանակոչեցին գերմանամկանը, խաղացին նրա հետ, քարերից տնակ պատրաստեցին: Իսկ հետո, երբ արդեն նախաճաշի ժամն էր, մեծ դժվարությամբ բաժանվեցին իրենց սիրելի կենդանուց:

 


Նախաճաշից հետո գնացինք բակ, որտեղ ճամբարականները լողացին, արևայրուք ընդունեցին և խաղացին:

 


Երբ արդեն կիզիչ արև էր դրսում, մենք շտապեցինք ներս՝ ֆիլմ դիտելու: Երեխաները դիտեցին «Չարլին շոկոլադի գործարանում»  ֆիլմը և ադի բուդի համտեսեցին: Ֆիլմի դիտմանը հաջորդեց ճաշը  և բակային ակտիվ խաղերը: