Օրը սկսեցինք Մայր դպրոցի գլխավոր ընթերցասրահում: Սովորեցինք կատարել փոփոխություններ մեր բլոգներում, ստեղծեցինք բաժիններ, լրացրեցինք որոշ դաշտեր: Քննարկեցինք նախագծային աշխատանք գրելու և կատարելու կարգը: Սովորեցինք փոփոխել մեր սեփական բլոգների արտաքին տեսքը: Ուսումնասիրեցինք բլոգի բաժինները,սովորեցինք օգտվել մենյուից:
Day: July 17, 2019
Վերապատրաստման առաջին օրը
Վերապատրաստման առաջին օրը ծանոթացանք վերապատրաստման մասնակիցների հետ: Ծանոթացանք google առցանց հարթակին: Տեսանք կրթահամալրի դասավանդողներից մի քանիսի բլոգները: Սովորեցինք բացել սեփական բլոգ՝ մեր gmail էլեկտրոնային հասցեների միջոցով, կատարել բազմաթիվ փոփոխություններ բլոգում և օգտվել դրանից:
Ծանոթացանք նաև բլոգում նյութ, հղում, լուսանկար, տեսանյութ և ձայնագրություն տեղադրելու կարգին: Բոլոր մասնակիցների համար էլ ստացված տեղեկությունները շատ օգտակար էին և հետաքրքիր, այդ պատճառով յուրաքանչյուրս ջանք չէինք խնայում մեզ համար նոր տեղեկությունները յուրացնելու համար: