Day: July 18, 2019
Վերապատրաստման երրորդ օրը
Վերապատրաստման երրորդ օրը շատ հետաքրքիր և հագեցած անցավ: Օրը սկսեցինք ընթերցասրահում և ներկայացրինք մեր կազմած ծրագրերը: Ներկայացնելուց հետո քննարկեցինք այն, կատարեցինք որոշակի շտկումներ:

Օրը նշանավոր էր քանադակագործության փառատոնի ամփոփման արարողությամբ, որի ընթացքում մենք տեսանք փառատոնի մասնակիցների քանդակները, որոնք տեղադրված էին Մայր դպրոցի պուրակում:

Նաև մասնակցություն ունեցանք Մարմարյա սրահում անցկացվելիք միջոցառմանը: Միջոցառման ընթացքում պատվոգրեր ստացան փառատոնի մասնակիցները, տեսահոլովակների միջոցով հնարավորություն ունեցանք տեսնել փառատոնի ընթացքը: Միջոցառումը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով դասավանդողների և շրջանավարտներ կողմից:
