
Օրը սկսեցինք Մայր դպրոցի գլխավոր ընթերցասրահում: Սովորեցինք կատարել փոփոխություններ մեր բլոգներում, ստեղծեցինք բաժիններ, լրացրեցինք որոշ դաշտեր: Քննարկեցինք նախագծային աշխատանք գրելու և կատարելու կարգը: Սովորեցինք փոփոխել մեր սեփական բլոգների արտաքին տեսքը: Ուսումնասիրեցինք բլոգի բաժինները,սովորեցինք օգտվել մենյուից:

