Խնդիրների քննարկում
Չորս թվերի գումարը 1620 է։ Առաջին թիվը 130 է, երկրորդը՝ 3 անգամ մեծ է առաջինից, իսկ երրորդը՝ 2 անգամ փոքր է առաջին և երկրորդ թվերի գումարից։ Գտեք չորրորդ թիվը։
Ջրով լիքը բաժակը կշռում է 400 գրամ: Դատարկ բաժակը կշռում է 100 գրամ: Քանի՞ գրամ է կշռում ջրով կիսով չափ լցված բաժակը:
Խաղ-խնդիրներ
Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:
Գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:
Էլեկտրոնային խաղեր
Բազմապատկում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
Բաժանում — 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10