Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մեզ էին սպասում տեղի դպրոցի 2-րդ դասարանցիներն ու նրանց դավարը։ Տեղ հասնելուն պես ծանոթացանք նրանց հետ և սկսեցինք պատրաստվել Համբարձման ծեսին։ Ընկեր Սեդայի հետ ուրախ երգով 7 տնից ջուր խնդրեցինք, 7 քար ու 7 ծաղկից ճյուղ վերցրինք։ Հետո քայքով, երգով գնացինք սբ․Մարիամ Աստվածածին մատուռը և սկսեցինք իրականացնել վիճակի ծեսը։