Posted in Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացույց 2021-2022

լրացվում է

Ուսումնական առաջին շրջան՝ սեպտեմբեր-դեկտեմբեր


Սեպտեմբեր
Ես
Ուսումնական ճամփորդություն. բարձունքի նվաճում. Անկախության օր

Continue reading “Ուսումնական օրացույց 2021-2022”
Posted in Ընթերցարան

Մխիթար Գոշ․ առակեր

1
Մի ամգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասեցին.
– Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարող լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
– Որովհետև միաբանությամբ չենք վարվում,-պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին: Բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
– Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

Continue reading “Մխիթար Գոշ․ առակեր”
Posted in Ընթերցարան

Վարդան Այգեկցի․ առակներ

ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

Continue reading “Վարդան Այգեկցի․ առակներ”
Posted in Ընթերցարան

Եզոպոս․ առակներ

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Continue reading “Եզոպոս․ առակներ”
Posted in Հաշվետվություն, Նախագծեր

2020-2021 ուսումնական նախագծեր

Սեպտեմբեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Հոկտեմբեր՝

Խնկոյանական օրեր

Տիեզերք

Կոմիտասյան օրեր

Նոյեմբեր՝

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2020

Թթուդրիկ

Ուսումնական աշուն

Դեկտեմբեր՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Հունվար՝

Հունվարյան ճամբար

Փետրվար՝

Թումանյանական օրեր

Մարտ՝

«Ձոն» նախագիծ

Ուսումնական գարուն

Ապրիլ՝

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

Մայիս՝

Մայիսյան 16-րդ հավաք

Հունիս՝

Ամառային ճամբար

Posted in Հաշվետվություն

Համագործակցային նախագծեր

Մյուզիքլ «Տարվա բոլոր եղանակները»

Բացօթյա նկարչական պլեներ

Պահոց իմ ձեռքերով

Մեդիագրագետիկ

Ուրախ գնումներ

Ընկերական հանդիպում 

Պատմելով խաղում-քննարկում ենք… (համագործակցում են 5-րդ և 6-րդ ջոկատներ)

Ազգային խաղեր. համագործակցություն Արևելյան դպրոցի Ժպտերեսիկ ջոկատի հետ

Դիջիթեք. սովորում ենք մեր ավագ ընկերներից.

Սովորում ենք հավաքել ռուբիկ-կուբիկ

Սովորում ենք Միջին դպրոցի սովորողներից (տեխնելոգիական աշխատանք)

Posted in Ծրագրեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Ուսումնական պլան
Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչներ և ծրագրեր

Բաղադրիչներ՝
Մայրենի
Մաթեմատիկա
Անգլերեն
Ռուսերեն
Ես և շրջակա աշխարհը
Ֆիզկուլտուրա
Երաժշտություն
Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա

«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը
Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ
Սովորողի գործունեության գնահատման թերթիկ