Ձմեռն եկավ և մենք որոշեցինք այլընտրանքային եղանակով ձմեռ նկարել: Սեղանին շարեցինք մեր գուաշները, ջրամանները, բամբակը, փայտիկները և սկսեցինք նկարել: Վերջում սովորողներն ասացին, որ բամբակե փայտիկներով նկարելն ավելի հեշտ ու հավես է, քան վրձինով նկարելը: Արդեն մտածում ենք դասարանական վրձինները մշտապես բամբակե փայտիկներով փոխարինելու մասին:
Continue reading “Ձմեռային նկարչություն”Day: December 3, 2020
Ներկայացնում է Էրիկան
Ընթերցում ենք նախագծի շրջանակաում Եսայան Էրիկան ներկայացնում է «Չալ կաչաղակը» և «Խխունջն ու սունկը» առակները սեփական մեկնաբանմամբ: Հավես տեսանյութ է ստացվել:
Ընթերցում է Եվան
«Ընթերցում ենք» նախագծի շրջանակում առցանց սովորող Բաբաջանյան Եվան ներկայացնում է «Խխունջն ու սունկը» առակը:
Ճպուռն ու մրջյունը
«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը կարդալուց, քննարկելուց, բերանացի արտասանելուց հետո մեր սովորողները պատրաստեցին մեդիաէջեր և մուտքագրեցին իրենց դուր եկած հատվածը: