Աշխատակարգերը ըստ շաբաթների՝
Նոյեմբերի 2-6
Month: November 2020
Նոյեմբերի 30- դեկտեմբերի 4
Ուսումնական նախագծեր՝ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» , «Ընթերցում ենք»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. բառախաղեր, բառկապուկներ, նախադասությունների կազմում. աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Մայրենի ընթերցարան ( Ա. Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը», Հ. Թումանյան «Ծաղիկներ» )
Մաթեմատիկա. 30.11, 02.12, 03.12, 04.12 ( խնդիրների կազմում-լուծում, երկու անհայտով խնդիրների քննարկում, չափումների կատարում և գրանցում քանոնի և մետրի միջոցով)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Թագուհի Ստեփանյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Դեկտեմբեր ամսվա նախագծեր
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»
Ընթերցում ենք
Ուսումնական ճամփորդություն
«Ուսումնական ձմեռ» ․ ուսումնական արձակուրդ
էջը խմբագրվում է
Նոյեմբերի 23-27
Ուսումնական նածագծեր՝ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» , «Ընթերցում ենք»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( պարզ նախադասությունների, բառակապակցությունների ստեղծում, նախադասությունների ամբողջացում )
Մայրենի ընթերցարան (Կորնեյ Չուկովսկի «Ճուտիկը»)
Մաթեմատիկա ( խնդիրների կազմում-լուծում, երկու անհայտով խնդիրների քննարկում, գումարման և հանման բաաղադրիչների վերհիշում, չափումների կատարում քանոնի և մետրի միջոցով)
Երկուշաբթի
- Սովորողների դիմավորում, ջերմաչափում, ձեռքերի ախտահանում (08:45-09:00)
- Առավոտյան ընդհանուր պարապմունք (09:00-09:15)
- Ընտրությամբ գործունեություն (09:15-10:05)
- Լեզվագործունեություն (10:10-10:50)
Փաթեթի լրացում դասարանում - Ընդմիջում (10:50-11:10)
- Տեխնոլոգիական աշխատանք. պատրաստում ենք բանալու կախազարդեր (11:10-11:50)
- Անգլերեն (11:55-12:15)
- Ռուսերեն (12:15-12:35)
- Մաթեմատիկական գործունեություն (12:40-13:20)
Բանավոր համրանք, փաթեթի լրացում դասարանում - Օրվա ամփոփում, անձնական տարածքի մաքրում, ճանապարհում (13:20-13:35)
Ջա՜ն, աշուն է
Երգում է Բաբաջանյան Եվան:
Մաթեմատիկական մեդիաէջ
Խնդրի և նկարի հեղինակը Կարապատյան Միան է:

Տանգրամ
Մանուէլը ներկայացնում է, թե ինչպես կարող ենք տանգրամի հատիկներով կատու պատկերել: Նրան օգնում է իր ընկեր Ալեքսը:
Վերջում հարցրի.
-Մանուէ՛լ, բա կատվի անունն ի՞նչ է:
– Ալեքս: Դե Ալեքսն ինձ շատ օգնեց, դրա համար:
Ի՜նչ լավ է, երբ լավ ընկերություն են անում ու գնահատում են ընկերոջ օգնությունը:
Կավե կախազարդեր
Սեբաստացու օրեր նախագծի շրջանակում 2.3 դասարանի սովորողները պատրաստեցին կախազարդեր մայրիկների համար: Կախազարդերը թրծելուց հետո էլ նրանք կգունավորեն իրենց աշխատանքները:
Շնորհակալ ենք ընկեր Արուսյակին մեզ աջակցելու համար:
Միջավայրի խնամք
Օրվա պարտաճանաչ հերթապահները՝ Աննան, Եվան և Լանան խնամում են սենյակային բույսերը: Նրանք հեռացնում են չորացած տերևները, իրար օգնելով ջրում են բույսերը, մաքրում են ծաղիկների շուրջը թափված հողը: Մեր սովորղների ամենասիրելի աշխատանքներից է ծաղիկների խնամքը: Օրվա ընթացքում ազատ րոպե գտնելուն պես վազում են ցնցուղի հետևից: Նրանց աչքից չի վրիպում բույսերի թեկուզ ամենաչնչին աճը: Սիրով հետևում են ու ամեն ինչ արձանագրում:
Շնորհավորական մեդիաէջեր սիրելի կրթահամալիրին
2.3 դասարանի սովորողները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում ստեղծել են շնորհավորական մեդիաէջեր և նկարել են կրթահամալիրը:
Continue reading “Շնորհավորական մեդիաէջեր սիրելի կրթահամալիրին”