Մեզ մոտ շարունակվում են մաթեմատիկական ուղղվածությամբ ստուգատեսները: Այսօր էլ մեր պատրատած նժարավոր կշեռքով փորձեցինք համեմատել մեր ունեցած մրգերի քաշը: Հետո էլ խաղեր խաղացինք: Սովորողները փորձեցին հավասար քանակով շարել իրենց մոտ եղած հաշվեձողիկները, երկրաչափական պատկերները:
Day: January 30, 2020
Շրջակա միջավայրի խնամք
Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները այս անգամ իրենց ամենօրյա հաճելի զբոսանքը համատեղեցին միջավայրի խնամքով: Նրանք հագան իրենց մեկանգամյա օգտագործման ձեռնոցները, վերցրին աղբի տոպրակները և դուրս եկան զբոսնելու: Հավես զբոսնեցին, ընթացքում էլ հավաքեցին ճանապարհին հանդիպած աղբը և մաքրեցին շրջակա միջավայրը:
Տեսանյութը՝ Սյուզի Հովհաննիսյանի