Ընկույզ ուտել սիրում են բոլորը, իսկ ընկույզով խաղալ քչերը գիտեն: Այսօր ընկույզով խաղեր խաղացինք: 5 տարեկաններն անգամ փորձեցին ինքնուրույն խաղեր մտածել: Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրինք: Ընկույզով խաղալը մեզ շա՜տ դուր եկավ:
Day: January 26, 2020
Ագարակում
Մենք նորից մեր սիրելի ագարակ էինք գնացել: Մի լավ շրջեցինք, տեսանք ձիուկներին, թռչուններին և շնիկներին: 5 տարեկաններին շատ դուր եկան թռչունները և նրանք երկար ժամանակ անցկացրին թռչուններին նայելով: Ագարակ այցելել մենք շատ ենք սիրում: Հաջորդ անգամ էլ որոշել ենք ձիավարությամբ զբաղվել:
Հունվարի 29 – փետրվարի 1
Հունվարի 29
09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Լեզվագործունեություն՝ հեգում, վանկատում
10:00 – 10:30 Մաթեմատիկական գործունեություն դդումներով
10:30 – 11:00 Նախաճաշի կազմակերպում
11:00-11:10 Դդմի համտես
11:10- 11:40 Խոհանոցային գործունեություն. դդումով թխվածքաբլիթների պատրաստում
11:40-12:00 Կառուցողական, զարգացնող խաղեր
12:00-12:30 Աշխատանք ուսումնական գործիքներով
12:30 – 13:00 Ճաշի կազմակերպում
13:00 – 13:35 Զբոսանք բակում, բակային խաղեր
13:35-ից Երկարացված օրվա կազմակերպում