Երկուշաբթի (մեդիագրագիտություն 5-6 սովորողից կազմված խմբերով )
«Ապրիլիկ» ես մեդիագրագետ եմ
Օրը՝ 23․04․2020թ․
Անցկացման վայրը՝ բնակարան,տուն, բակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Նպատակը՝
- սովորողների մեդիահմտությունների ստուգատես
Ապրիլի 20-24
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան ( khachatryan.mariam@mskh.am), Սյուզի Հովահննիսյան (syuzi-h@mskh.am)
Իրականացման վայրը՝ Ընտանիք
Շաբաթվա նախագծերը՝
5-6 տարեկանների «Ելք» ստուգատես
Տևողությունը՝ ապրիլի 13-30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտքանիքի անդամներ
Նպատակը՝ սովորողների մեդիահմտությունների զարգացում
Խնդիրները ՝
զարգացնել սովորողների մեդիահմտությունները
զարգացնել ստեղծագործելու կարողությունը
զարգացնել թվային գործիքներից օգտվելու կարողությունը
Ծրագրում ՝
Մեդիաայբբենարանի ստեղծում
«Ես մեդիագրագետ եմ» Google-հարցաթերթիկի լրացում
էջը մշակվում է
Շաբաթվա ամփոփում
Հորինում ենք հեքիաթի ավարտը
Ուրբաթը մեզ մոտ հեքիաթային է: 5-6 տարեկանները լսում են Ջ. Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճանապարհորդեցին» հեքիաթի մի հատվածը և հորինում են շարունակությունը:
Ներկայացնում է Տոնոյան Շավարշը
Ապրիլիկ. «Ազգային խաղերն ընտանիքում»
5-6 տարեկանների մոտ այսօր կրկին ստուգատեսային տրամադրություն է: Այս անգամ էլ նրանք խաղում են ազգային խաղերը ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը
Մաթեմատիկական մեդիաէջ
Մաթեմատիկական տեսադասից հետո, որոշեցինք Paint ծրագրով մաթեմատիկական մեդիաէջ պատրաստել: Սովորողները փորձեցին նկարել թվերի տնակները, մուտքագրել թվերը:
Տոնոյան Շավարշ
Ներկայացնում է Ալեքսանդրը
Ալեքսանդրը տեսանյութ է պատրաստել իր սիրելի ընտանի կենդանու մասին: Նա պատմում է իր կատվի՝ Հյուգոյի մասին:
Գարնանային լուսանկարներ
Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններն այսօր զբոսնել են բակում և լուսանկարել ծառերը, ծաղիկները, թփերը: Նրանք իսկական լուսանկարիչների նման կարողացել են նկատել և լուսանկարել գեղեցիկ գարնանային պատկերները: Հետաքրքիր է տեսնել, թե սովորողներից յուրաքանչյուրը ինչ տեսարան է ընտրել լուսանկարելու համար:
Ներկայացնում է Գալե Մեղրունին