Posted in Հեռավար-առցանց ուսուցում. նախագծեր, Մայիսյան հավաք, Ամիսիկներ

«Ապրիլիկ» ես մեդիագրագետ եմ

Օրը՝ 23․04․2020թ․

Անցկացման վայրը՝  բնակարան,տուն, բակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝

  • սովորողների մեդիահմտությունների ստուգատես

Խնդիրները՝

  • Paint ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում​՝ էկրանի վրա գտնել ծրագրի պատուհանը, բացել, ապա պահպանել աշխատանքը
  • նկարելու կարողությունների ներկայացում՝ գործիքաշարից օգտվել (մատիտ՝ ընտրել հաստությունը, վրձին՝ ընտրել ձևը, հաստությունը, պատկերներ՝ ընտրել, որոշել չափսը, գունավորել), նկարներում արտահայտել սեփական ոճը, երևակայությունը
  • մուտքագրելու կարողությ​ունների ներկայացում (փոքրատառ, մեծատառ, տառերի չափսի, գույնի փոփոխություն)
  • կատարած աշխատանք​ը ներկայացնելու կարողության ներկայացում (անուն դնել աշխատանքին, մեկնաբանել, պատասխանել իր աշխատանքի վերաբերյալ իրեն ուղղված հարցերին)

Ընթացքը՝

  • սովորողները միացնում են իրենց ուսումնական գործիքները
  • բացում են նկարչական ծրագիրը
  • նկարում են ​անսովոր ծառ ( նախապես զրույցի տպավորության տակ․ խոսել ենք անսովոր ծառերի մասին՝ կիրառելով ռոդարիական հնարքներ)
  • ընտրում-կիրառում են իրենց անհրաժեշտ գործիքները
  • մուտքագրում են աշխատանքին համապատասխան բառեր, բառակապակցություններ
  • պահմանում են նկարը
  • ընթացքում պատմում-ներկայացնում են իրենց կատարած գործողությունները

Օգնող տեսանյութ սովորողների համար

Արդյունքները կարող եք տեսնել այստեղ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s