Posted in Նախագծեր

Ամանորյա զարդարանքներ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Տևողությունը՝ 5 օր ՝ դեկտեմբերի 2-6

Նպատակը՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Continue reading “Ամանորյա զարդարանքներ”

Posted in Ամիսիկներ

Նոյեմբերիկ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան

1-ին շաբաթ՝ Ճամփորդական ստուգատես

2-րդ շաբաթ՝ Տեխնոլոգիական ստուգատես

3-րդ շաբաթ՝ Կառուցողական խաղերի ստուգատես

4-րդ շաբաթ՝ Խոհանոցային գործունեության ստուգատես

Արդյունքները՝

 

Posted in Ամիսիկներ

Համեղ երկրաչափական պատկերներ

Այսօր նորից հինգշաբթի է: Դա նշանակում է, որ 5 տարեկանների խմբում ստուգատես է: Այս անգամ էլ խոհանոցային ստուգատես կազմակերպեցինք: Սովորողները հագան գոգնոցները և սկսեցին պատրաստել խմորը: Բոլորն էլ սիրում են խմորով խաղալ, տրորել և թխել իրենց իսկ ձեռքերով: Այսօր այդ հնարավորությունն ընձեռնվեց 5 տարեկաններին: Նրանք սկսեցին խաղալով երկրաչափական պատկերներ պատրաստել: Երբ պատկերները թխվեցին, սովորողները համտեսեցին դրանք: Շա՜տ համեղ էր ստացվել:

Continue reading “Համեղ երկրաչափական պատկերներ”

Posted in Ճամփորդություններ

Այցելություն թատրոն

Այսօր այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն և դիտեցինք «Շրջված երազ» ներկայացումը: Մենք նախապես ծանոթացել էինք բեմադրվող հեքիաթների ցանկին և սովորողների համար ընթերցել էինք դրանք, անգամ մի քանիսը հասցրել էինք նկարել: Սովորողները մեծ բավականություն ստացան ներկայացումից, սիրով դիտեցին և մի լավ ծիծաղեցին:

Continue reading “Այցելություն թատրոն”

Posted in Ամիսիկներ

Նոյեմբերիկ.խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 28.11.2019

Ժամը՝ 11:00 – 12:00

Վայրը՝ խմբասենյակ

Նպատակը՝ սովորողները խմորից կպատրաստեն երկրաչափական պատկերների ձև ունեցող թխվածքաբլիթներ

Continue reading “Նոյեմբերիկ.խոհանոցային գործունեության ստուգատես”

Posted in Աշխատանք մենթորի հետ

Նոյեմբեր

Մենթորական աշխատանքները շարունակվում են: Նոյեմբեր ամսվա ընթացքում ևս ամեն շաբաթ հանդիպում-քննարկում ենք ունեցել, աշխատել ենք առցանց հարթակում: Այս ամիս մենթոր-ուսուցչի՝ Լուսինե Փաշայանի խորհրդով շատ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը:

Continue reading “Նոյեմբեր”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց

Մարդը սովորաբար ինչ- որ բան սովորում է, եթե դրա կարիքն ունի և սովորում է գործածելով:

Ընթերցելով Աիդա Պետրոսյանի «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածը՝ կատարել եմ հետևյալ դիտարկումները

Continue reading “Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց”

Posted in Օրագիր, Ինքնակրթություն

Ջ. Ռոդարի

Ընթերցելով Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը առանձնացրել եմ մի քանի մեթոդներ, որոնք կկիրառեմ 5 տարեկանների խմբում: Մեթոդներն ընտրելիս փորձել եմ հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Ռոդարիի առաջարկած հնարները թույլ են տալիս ազատ մտածել և ստեղծագործել: Այս պահին ընթերցում եմ «Խաղացող բառը» բաժինը՝ փորձելով գտնել հարմար և կիրառելի մեթոդներ առաջիկայում օգտագործելու համար: Մտադիր եմ սովորողների հետ «Պատմելու խաղը» խաղալ: Խաղի համար ընտրել եմ բարև բառը:  Այդ բառով կփորձենք պատմություններ հորինել: Քանի որ սովորողները դեռ գրել չգիտեն, ես ինքս գրի կառնեմ պատումները և կտեղադրեմ բլոգում: Ընտրել եմ հենց բարև բառը, քանի որ այն պատումի համար որևէ կաղապար չի ենթադրում և  թույլ կտա ազատ ստեղծագործել: Նաև մտադիր եմ կիրառել «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցադրումը: Հարցադրման համար ընտրել եմ մի քանի տարբերակներ, որոնք կներկայացնեմ ստորև:

Continue reading “Ջ. Ռոդարի”