Posted in Հեռավար-առցանց ուսուցում. նախագծեր, Նախագծեր

Երաժշտական ստուգատես

Նախագիծ՝ Ազգային երգերը նկարներում

Մասնակիցներ ՝  Արևմտյան դպրոցի նախակրթարանի և 5 տարեկանների խմբի սովորողներ

Continue reading “Երաժշտական ստուգատես”

Posted in Հեռավար-առցանց ուսուցում. աշխատակարգ

Մարտի 2-6

Օր 1. Հիգիենայի կանոնների ստուգատես 

Օր 2. Երաժշտական ստուգատես 

Օր 3. Մեդիագրագիտության ստուգատես 

Օր 4. Թումանյանական բանաստեղծությունների ստուգատես

Օր 5. Տեխնոլոգիական ստուգատես 

Էջը մշակվում է

Posted in Ընթերցարան

Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Հ. Թումանյան

 

 

 

Posted in Ամիսիկներ

Մարտիկ

Թումանյանական բանաստեղծությունների ընտանեկան ֆլեշմոբ

Թումանյանական բեմադրություն

Թումանյանական հերոսները նկարներում

Թումանյանական երգերը ընտանիքում

Արդյունքները՝

Թումանյանական բանաստեղծությունները

Հ. Թումանյան «Ճամփորդները»

Հեքիաթը նկարում

 

 

 

Posted in Նախագծեր

Ազատ, ընտրությամբ գործունեություն

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկաններ

Խնդիրներն ու նպատակները՝

  • Սովորողի ինքնուրույն  ընտրություն կատարելու կարողության զարգացում
  • Զարգացնել համագործակցելու կարողությունը
  • Զարգացնել ինքնուրույնությունը

Խմբասենյակը բաժանվում է 5-6 մասի

  • Տեխնոլոգիա
  • Մարզական
  • Կառուցեղական խաղեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Պլատիլինով ծեփ

Նկարագրություն՝  սովորողն  ընտրում է, թե որ գործունեությամբ է ուզում զբաղվել։ Դասվարը կամ դասվարի օգնականը չի խառնվում սովորողի ինքնուրույնությանը: Սովորողը ինքնուրույն զբաղվում է իր ընտրած գործունեությամբ, հնարավորություն ունենալով պարբերաբար փոխել գործունեության ոլորտը:

Արդյունքները կամփոփվեն բլոգում

 

Posted in Ամիսիկներ

Թումանյանական թխիկներ

Այս անգամ էլ մեզ մոտ ստուգատեսը տեխնոլոգիական էր: Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները արդեն խմոր պատրաստելու հարցում շատ հմուտ են: Նրանք իրենց ձեռքերով խմոր պատրաստեցին և սկսվեց իսկական խմորախաղը: Մի լավ խմորով խաղացին և փորձեցին իրենց ծանոթ թումանյանական հերոսներին պատրաստել: Ամեն մեկը մի հերոս ստացավ խմորից: Իսկ հետո էլ համտեսեցին իրենց պատրաստած թումանյանական համեղ թխվածքաբլիթները:
Continue reading “Թումանյանական թխիկներ”