Posted in Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում. աշխատակարգ, Աշխատաժամանակ

Մարտի 16-20. առցանց-հեռավար ուսուցում

Երկուշաբթի

Մարզական օր

Սովորողները կատարում են նախավարժանք ՝ մեկնաբանելով և հաշվելով վարժությունները:

Երեքշաբթի

Շրխկան ֆլեշմոբ

Սովորողները պատրաստում են շրխկաններ տանը եղած իրերով և կատարում  են իրենց սիրելի խաղերգը շրխկանի օգնությամբ:

Չորեքշաբթի

Գարնանային մեդիաէջ

Սովորողները ուսումնական գործիքով նկարում են գարուն և փորձում են մուտքագրել գարուն բառը: Կարող են դիտել տեսնյութը և հետևել օրինակին:

Հինգշաբթի

«Մարտիկ». Թումանյանկան հերոսները նկարներում

Սովորողները ընտրում են Հ. Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և նկարում հեքիաթի հերոսներին: Աշխատանքն ավարտելուց հետո ներկայացնում են նկարը:

Ուրբաթ

Պարտիզպուրակային աշխատանք

Սովորողները դիտում են տեսանյութը և հետևելով օրինակին կատարում են աշխատանքը:

Օտար լեզու դասավանդողներ՝ Լիանա Ասատրյան (անգլերեն) և Դիանա Ղազարյան (ռուսերեն)

Աշխատանքը ներկայացնող տեսանյութերը կարող եք ուղարկել khacharyan.mariam@mskh.am էլ. հասցեին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Հեռավար ուսուցում

Ծնողական համայնքը առցանց ուսուցման մասին

Առցանց ուսուցումը հնարավորություն է ընձեռնում երեխաներին ստանալ այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք ստանում էին դասապրոցեսի ընթացքում: Առցանց ուսուցումը առհասարակ կարելի է կիրառել ոչ միայն արտակարգ դրության պայմաններում, նաև առհասարակ, երբ երեխան ի վիճակի չէ հաճախել դպրոց: Այս օրերի ընթացքում ես լիովին համոզվեցի, որ կրթահամալիրը գերազանց կերպով պատրաստ է առցանց ուսուցմանը, որը իրականցնում է իր պատրաստված և հետևողական ուսուցիչների միջոցով: Երեխաների մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում ուսումնական պրոցեսի նկատմամբ:

Վարդանյան Ալմինե

Continue reading “Ծնողական համայնքը առցանց ուսուցման մասին”

Posted in Ամիսիկներ

Թումանյանական երգերն ընտանիքում

Օրը` 26.03.20

Վայրը` տուն, բակ, ազատ միջավայր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Խորհրդատու՝ Սեդա Թևանյան

Նպատակը՝ սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Continue reading “Թումանյանական երգերն ընտանիքում”

Posted in Ամիսիկներ

Հ. Թումանյան «Ճամփորդները»

Այսօր 5-6 տարեկանները փորձեցին խաղալով պատմել Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը: Դեռ մի քանի օր առաջ նրանք ծանոթացել էին հեքիաթի բովանդակությանը, առանձնացրել էին հերոսներին, բնութագրել էին նրանց: «Մարտիկ» ստուգատեսի շրջանակում էլ ընտրեցին իրենց դերերը և սկսեցին խաղալով պատմել:

Posted in Ամիսիկներ

Թումանյանական բեմադրություն

Անցկացման օրը՝  մարտի 12

Մասնակիցներ ՝ արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Վայրը ՝ 5-6 տարեկանների խմբասենյակ

Նպատակը և խնդիրները՝

  • հեքիաթը պատմելու-բեմադրելու կարողության ցուցադրում
  • դերերով խաղալու կարողության ցուցադրում

Ընթացքը՝

  • սովորողները նախապես ծանոթանում են Հ. Թումանյանի «Ճամփորդները»  հեքիաթի բովանդակությանը
  • ընտրում են իրենց կերպարրը
  • փորձում են դերախաղի միջոցով ներկայացնել հեքիաթի սյուժեն

Արդյունքը կամփոփվի բլոգում

Posted in Հեռավար ուսուցման աշխատակարգի ամփոփում, Հեռավար ուսուցում

Առցանց շաբաթվա ամփոփում

Օր 1

Հիգիենայի ստուգատես

Օր 2

Երաժշտական ստուգատես

Օր 2

Մեդիագրագիտության ստուգատես

Օր 4

Մարտիկ. Թումանյանական բանստեղծությունների ստուգատես

Օր 5

Ուրախ ռուսերենի ստուգատես