Posted in Հեռավար ուսուցում

Ամառային ընտանեկան ճամբար

Մեր սովորողները ներկայացնում են, թե ինչ գործունեություններով են զբաղվում հուլիս-օգոստոս ամիսներին: Նրանք ներկայանում են իրենց ամառային ընտանեկան ճամբարի յուրահատուկ նախագծերով:

Բաբաջանյան Եվա

Continue reading “Ամառային ընտանեկան ճամբար”

Posted in Ճամբար

Ուրախ երկուշաբթի

Ճամբարականները շատ հետաքրքիր և հագեցած օր անցկացրին Արևմտյան դպրոց-պարտեզում: Նրանք օրը սկսեցին միջավայրի խնամքով, այնուհետև անցան իրենց սիրելի ազգային, բակային խաղերին: Դե էլ ինչ ամառային ճամբար առանց լողի:

Մեր ուրախ երկուշաբթի օրվա արկածները կարող եք տեսնել տեսաֆլմում:

 

Posted in Նախագծեր, Ագարակ

Այցելություն ագարակ

Իրականացման վայրը՝  ՈՒսումնական ագարակ

Նախագծի մասնակիցները՝  Արևմտյան-դպրոց պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Իրականացման ժամանակահատվածը՝ 17․08-21․08․2020թ

Նախագծի նպատակը և խնդիրները՝
Ճամբարականները կկերակրեն, կխնամեն կենդանիներին։
Կսովորեն ձիավարել։

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Posted in Ծրագրեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:

 «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  ֆիզիկական, հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ  (շնորհիվ կրթահամալիրում  իրականացվող մեդիակրթության):

Continue reading “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան”

Posted in Ճամբար

Օգոստոսի 17-21

Ողջույն:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը իր ամառային լողափնյա ճամբար է հրավիրում բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են երգել, պարել, լողալ, մարզվել, խնամել կենդանիներին, հեծանիվ վարել, ճամփորդել և զվարճանա՜լ։

Սիրով սպասում ենք Ձեզ

Տևողությունը՝ օգոստոսի 17-21
Ճամբարի ղեկավար՝ Մարիամ Խաչատրյան
Էլ․ հասցե՝ khachatryan.mariam@mskh.am
Հեռախոս՝ 096 67 6781
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Continue reading “Օգոստոսի 17-21”