Posted in «Մուտքի» ճամբար

Հանդիպում ֆիզիկական միջավայրում

«Մուտքի» ճամբարի 5-րդ օրը հանդիպեցինք ֆիզիկական միջավայրում: Սովորողները ծանոթացան միմյանց հետ, շրջեցին Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքով, այցելեցին Ուսումնական ագարակ: Նրանց շատ դուր եկավ դպրոցի ազատ միջավայրը: Դպրոց-պարտեզի տարածքով փոքրիկ ճամփորդությունը չէր կարող լիարժեք լինել առանց բացօթյա լողի: Մեր սովորողները մի լավ լողացին լողավազանում: Հետո զրույցների միջոցով պարզ դարձավ, որ նրանց շա՜տ է տպավորել բացօթյա լողը:

Continue reading “Հանդիպում ֆիզիկական միջավայրում”
Posted in «Մուտքի» ճամբար

Ինքնանկարներ

Մեր սովորողները ներկայացնում են իրենց ինքնանկարները: Հետաքրքիր է տեսնել, թե ինպես են իրենք իրենց պատկերացնում, ինչ գույներով և ինչպիսի միջավայրում են իրենց նկարում:

Եսայան Նատալի

Continue reading “Ինքնանկարներ”
Posted in Նախագծեր

Խնկոյանական օրեր

Խնդիրները`

Continue reading “Խնկոյանական օրեր”
Posted in Նախագծեր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորի տոնախմբություն

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ

Ձևավորել նամակներ գրելու կարողություններ

Continue reading “«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորի տոնախմբություն”
Posted in Նախագծեր

Թթուդրիկ

Նպատակն ու խնդիրները՝
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեության ընթացքը

  • Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն (մեկական, երկուական, երեքական)
  • Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
  • Փոքր խմբերով բանջարեղենները կկտրատեն և կտեղավորեն տարաների մեջ
  • Կպատրաստեն աղաջուր (աղիություն կորոշեն ձվի օգնությամբ)
  • Պատկերացում կկազմեն ջրի հատկությունների մասին
  • Կսովորեն խմբով միասին աշխատել, աշխատանքը իրար մեջ բաժանել, սկսած աշխատանքը ավարտին հասցնել
  • Կյուրացնեն  տեխնոլոգիական, խոհանոցային հմտություններ
  • Կյուրացնեն աշխատանքային կանոններ․ աշխատանքից առաջ նախապատրաստվելու և աշխատանքի ավարտից հետո՝ միջավայրը մաքրելու կանոններ
  • Երգ ու խաղով կգովեն պատրաստած թթուն («Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» )
  • Paint նկարչական ծրագրով կնկարեն պիտակներ, որոնք տպելուց հետո կփակցնեն տարաների վրա
Continue reading “Թթուդրիկ”
Posted in Նախագծեր

Կոմիտասյան օրեր

Նպատակը՝ 
սովորողներին ծանոթացնել  Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Արև,արև  եկ, եկ
  • Սովորեցնել նոր երգեր
  • Պատմել Կոմիտասի մասին
  • Ունկնդրել Կոմիտասի ստեղծագործություններից
  • Նկարել երաժշտության ներքո

Երգերի խոսքեր, կատարումներ

Posted in Նախագծեր

Տիեզերք նախագիծ

Նպատակը`
Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Նպատակն ու խնդիրները`

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  • ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Continue reading “Տիեզերք նախագիծ”
Posted in Նախագծեր

Ես.ուսումնական նախագիծ

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը /յուրացմանը/, փոխհարաբերությունների /սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ/ հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին
  • Ինքնուրույնության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում /առանց սխալվելու վախի խոսելու հնարավորություն/
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Միջավայրը՝ դասասենյակ, դպրոց-պարտեզի հարակից բակ, տուն /ընտանիք/

Continue reading “Ես.ուսումնական նախագիծ”
Posted in Ծնողական սեմինարներ

Ծնողական սեմինար

Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ սեպտեմբերի 1, ժամը` 19:00

Ծրագրում՝

1. Արտակարգ սեպտեմբեր

2. Աշոտ Բլեյանին պետական պարգևի ներկայացնելու առաջարկ

3. Համայնքը հետամուտ է խնդրին. Սեբաստացի կրթական համայնքի հայտարարությունը

Հավելված՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու առաջարկի փաթեթ

Հանդիպմանը կարող եք միանալ այս հղումով

Posted in Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում. աշխատակարգ

Արտակարգ սեպտեմբեր

Տևողությունը՝ 1.09-11.09

Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ

Սեպտեմբերի 1

Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, ընտանեկան ընթերցումներով: Իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

Continue reading “Արտակարգ սեպտեմբեր”