Posted in Հորինուկներ, Բանավոր մաթեմատիկա

Մեր հորինած խնդիրները

Առցանց դասերի ընթացքում փորձում ենք նաև հորինել խնդիրներ և լուծել դրանք: Այս անգամ այնպիսի խնդիրներ ենք հորինել, որոնց պատասխանը գտնելու համար պետք է կատարել հանման գործողություն:

Աննան ուներ  10 մատիտ: Նա նվիրեց Անիին 5 մատիտ: Քանի մատիտ մնաց Աննայի մոտ: 

Աննա Վելիցյան

Continue reading “Մեր հորինած խնդիրները”
Posted in Հորինուկներ

Ծաղիկ, որը թռչել գիտեր

Կա մի ծաղիկ, որի անունը խատուտիկ է: Նա սիրում է խաղալ քամու հետ: Երբ քամին փչում է, նրա թերթիկները թռչում են և տարածվում ամենուրեք:

Բարսեղյան Ալեքս

Continue reading “Ծաղիկ, որը թռչել գիտեր”
Posted in Uncategorized

Անակնկալ 2֊րդ դասարանցիների համար

Ուռա՜…
Անակնկալ 2֊րդ դասարանցիների համար` նվեր ենք ստացել մեծ ու սիրուն հեռուստացույց։ Արդեն կարող ենք կազմակերպել ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի դիտում֊քննարկումներ, երգի ուսուցում` կարաոկե տարբերակով, որն ավելի ոգևորիչ և արդյունավետ միջոց է, ինչպես նաև նոր մեդիան հնարավորություն կտա զարգացնել տեխնոլոգիական հմտությունները։

Առցանց դասի ընթացքում սովորողներին հայտնեցինք դպրոցի անակնկալի մասին և «ջա՜ն» լսվեց էկրանից այն կողմ։

Երեք երկրորդ դասարանցիներով, դասվար֊ընկերներով ասում ենք շնորհակալություն մեր տիար Բլեյանին։

Ի գործ…

Posted in Նախագծեր

Հանելուկներ տիեզերքի բնակիչների մասին

Տիեզերքի մասին զրուցելուց և ուսումնական ֆիլմեր դիտելուց հետո, մենք հորինեցինք հանելուկներ, որոնց հերոսները տիեզերքի բնակիչներն են:

Continue reading “Հանելուկներ տիեզերքի բնակիչների մասին”
Posted in Նախագծեր

Ուսումնական աշուն

Ժամանակահատված՝ 02.11-06.11


Մասնակիցներ՝ 2
-րդ դասարանի սովորողների համար


Նպատակ՝
սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն:

Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ, ուսումնական գործիք

Continue reading “Ուսումնական աշուն”