Բարսեղյան Ալեքս ներկայացնում է Հ. Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը:
Տեխնոլոգիական աշխատանք
Հարությունյան Արիանան աշնանային գունագեղ տերևներով կենդանիներ է պատրաստել:

Աշնանային մեդիաէջ
Մկրտչյան Արթուրը ներկայացնում է իր աշնանային մեդիաէջը:

Դեղնած դաշտերին իջել է աշուն
Շաշիկյան Գոռը ներկայացնում է Հ. Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը:
Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)
Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։
Շալվա Ամոնաշվիլին իր ինքնավերլուծության փորձում ներկայացրել է իր ուսուցիչներին և իր վերաբերմունքը նրանց նկատմամաբ: Առանձին դեպքեր վերլուծելով նա ցույց է տվել, թե արդյոք որպես աշակերտ սիրել է իր ուսուցչի, թե ոչ:
Կարծում եմ, որ երեխաներն իրենց ուսուցչին սիրում են միայն մի դեպքում: Սիրում են, երբ անմնացորդ ու անսահման սեր են զգում ուսուցչի կողմից: Բարձր դասարանի սովորողներին գուցե միանգամից կարողանաս հիացնել քո մտքերով, աշխարհայացքով, գիտելիքների մեծ պաշարով: Իսկ ինչպե՞ս արժանանաս 5-6 տարեկան երեխայի սիրուն ու վստահությանը: Ինչի՞ մասին խոսես նրա հետ, որ լսի քեզ: Ի՞նչ անես, երբ սկսում է լացել, որովհետև կարոտել է մայրիկն ու տուն է ուզում գնալ: Ու ինչպե՞ս աշխատես միանգամից երկու տասնյակից ավելի երեխայի-անհատականության հետ: Կարծում եմ, որ երեխաների հետ աշխատելու, նրանց կողմից սիրվելու կարևորագույն բանալին հենց սիրելն է: Նարնց սիրելը:
Իսկ թե ինչպե՞ս սիրել երեխային հավերժական հարցին կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է պատասխանել յուրովի: Ես սիրում եմ երեխաներին ընդունելով նրանց որպես անհատականություններ: Երբ կարողանում եմ ընդունել նրանց, արդեն պարզ է դառնում նրանց արարքների դրդապատճառները և բարկանալու փոխարեն փորձում եմ օգնել նրանց:
Մեկնաբանել եմ Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)-ը ընթերցելուց հետո
Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի
Հեքիաթի աղավաղում
Հեքիաթների աղավաղում հին խաղի սխեման այսպիսին է.
— Լինում է, չի լինում մի աղջիկ, անունը Դեղին Գլխարկ էր:
— Ոչ թե Դեղին, այլ Կարմիր:
— Ախ, այո՜, Կարմիր: Ուրեմն, նրան հայրիկը կանչեց ու …
— Դե չէ՜, հայրիկը չէ, մայրիկը:
— Ճիշտ է: Նրան մայրիկը կանչեց և ասաց .ՙՌոզինա մորաքրոջ մոտ գնա և նրան տար…՚:
— Տատիկի մոտ ուղարկեց, ոչ թե մորաքրոջ:
Եվ այսպես շարունակ:
Այսպես կարելի է ուզած պահին, ուզած հեքիաթի հետ խաղալ:
Տոնի Ալեք
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Տոնին մասնակցել է ֆիզիկական միջավայրում անցկացվող նախագծերին: Նա դասարանում մշտապես աշխատում է ուղղեկցող հատուկ մանկավարժի հետ:
Տոնիին աշխատում է առանձին ուսումնական փաթեթներով: Շաբաթվա մեջ մի քանի անգամ աշխատում է լոգոպեդի, սոցիալական մանկավարժի, հոգեբանի հետ:
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2020
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր
Continue reading “Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2020”Աթաբեկ Խնկոյան
Խխունջն ու սունկը
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:
Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:
— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:
Continue reading “Աթաբեկ Խնկոյան”Ղազինյան Լեոն
Լեոնը ներկայացնում է իր ամառային ֆոտոշարքը: