Posted in Աշխատաժամանակ

Դեկտեմբերի 7-11

Ուսումնական նախագծեր՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ», «Ընթերցում ենք»

Ուսումնական նյութեր՝

Մայրենի ( ​լեզվագործունեություն. բառախաղեր, բառկապուկներ, նախադասությունների կազմում. աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )

Մայրենի ընթերցարան (Հ. Թումանյան «Ծաղիկներ» )

Մաթեմատիկա. 07.12, 09.12, 10.12, 11.12 (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, երկարության չափման միավորներ, անհայտ գումարելիով արտահայտությունների քննարկում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Դեկտեմբերի 7-11”
Posted in Նախագծեր

Ճպու՞ռն է մեղավոր, թե՞ մրջյունը

2.3 դասարանի սովորողները ընթերցեցին, քննարկեցին, վերլուծեցին «Ճպուռն ու մրջյունը» առակը, որոշեցին փոքրիկ դատ կազմակերպել և հասկանալ, թե ով էր մեղավորը: Նրանք բաժանվեցին 3 խմբի՝ ճպուռ և ընկերներ, մրջյուն և ընկերներ և իհարկե դատավորներ: Նախ փորձեցինք հասկանալ, թե եթե իսկապես այդպիսի դատ լիներ, ով դատարան կդիմեր առաջինը: Սովորողները որոշեցին, որ ճպուռը դատարան կդիմեր: Այդպես էլ սկսեցինք մեր խաղարկային դատարանը: Դատի ընթացքը կարող եք լսել մեր պատրաստած ռադիոնյութի միջոցով:

Continue reading “Ճպու՞ռն է մեղավոր, թե՞ մրջյունը”
Posted in Նախագծեր

Ձմեռային նկարչություն

Ձմեռն եկավ և մենք որոշեցինք այլընտրանքային եղանակով ձմեռ նկարել: Սեղանին շարեցինք մեր գուաշները, ջրամանները, բամբակը, փայտիկները և սկսեցինք նկարել: Վերջում սովորողներն ասացին, որ բամբակե փայտիկներով նկարելն ավելի հեշտ ու հավես է, քան վրձինով նկարելը: Արդեն մտածում ենք դասարանական վրձինները մշտապես բամբակե փայտիկներով փոխարինելու մասին:

Continue reading “Ձմեռային նկարչություն”
Posted in Նախագծեր

Ճպուռն ու մրջյունը

«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը կարդալուց, քննարկելուց, բերանացի արտասանելուց հետո մեր սովորողները պատրաստեցին մեդիաէջեր և մուտքագրեցին իրենց դուր եկած հատվածը:


Continue reading “Ճպուռն ու մրջյունը”