Posted in Ճամբար, Նախագծեր

Սովորող-սովորեցնող. սովորում ենք մեր ավագ ընկերներից ուսուցողական խաղ ստեղծել

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 14-15

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատի սովորողներ և 6-րդ ջոկատի ճամբարականները

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • quizizz.com ուսուցողական խաղերի ծրագրի յուրացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սովորղների կազմած խնդիրներից կազմել տարաբնույթ օնլայն ուսուցողական խաղեր ու կներկայացնել Բնագիտատեխնիկական ստուգատեսին։

    Նախագծի ընթացքը
    Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատի ճամբարականները կսովորեցնեն quizizz.com ուսուցողական խաղերի ծրագրով պատրաստել <<Աշխարհագրություն+մաթեմատիկա>> օնլայն ուսուցողական խաղ։ Նախ միասին կքննարկեն մի շարք երկրների մայրաքաղաքներ, կսովորեցնեն, թե ինչպես երկրները ըստ իրենց մեծության դասավորել աճման կարգով(փոքրից մեծ հերթականությամբ) և հակառակը դասավորել նվազման կարգով(մեծից փոքր հերթականությամբ)։ Դա կանեն գլոբուսի տեսք ունեցող փոքրիկ գնդակի միջոցով։ Սովորողներից մեկը մի երկրի անունն է բարձրաձայնում ու գնդակը նետում է մասնակիցներից որևէ մեկին, ով պետք է նշի այդ երկրի մայրաքաղաքը։ Ճիշտ գուշակելու դեպում նա նշում է որևէ երկրի մայրաքաղաք ու գնդակը նետում է մասնակիցներից որևէ մեկին, ով պետք է նշի, թե դա որ երկրի մայրաքաղաքն է։ Սովորողները թվարկած երկրները և մայրաքաղաքները կդասավորեն աճման, հետո նվազման կարգով։ Որից հետո quizizz.com ծրագրով կսովորեցնեն այդպիսի օնլայն ուսուցողական խաղ ու կներկայացնել Բնագիտատեխնիկական ստուգատեսին։


    Արդյունքը կամփոփվի բլոգում:
Posted in Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ դեկտեմբերի 28-30

Դեկտեմբերի 28

09.30-ից բուժզննում, սոց փաթեթի համար անհրաժեշտ թղթերի պատրաստում
12.00-ից աշխատանք Արևմտյան դպրոց-պարտեզում / կաբինետների մաքրություն, դասավորություն դպրոցում, պատրաստություն Սուրբ Ծննդյան ծեսին, հունվարյան ուսումնական ճամբարներին, ստուգատեսներին/
16:00-ից առցանց հավաք Մանուշակ Աբրահամյանի հետ:

Continue reading “Աշխատաժամանակ դեկտեմբերի 28-30”
Posted in Ծեսեր

Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ…

Նոր տարին մոտենում է և այդ կապակցությամբ մենք շատ հավես տոնախմբություն կազմակերպեցինք դպրոցում: Երգեցինք, պարեցինք, զրուցեցինք Ձմեռ պապիկի հետ: Մի լավ ուրախացանք: Հետո էլ թեյըմպում կազմակերպեցինք դասարանում ու շնորհավորցինք միմյանց:

Continue reading “Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ…”
Posted in Նախագծեր

Ուսումնական ձմեռ

Ամանոր, Սուրբ ծնունդ, ընտանեկան նախագծեր

Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ
Տևողությունը՝ ձմեռային արձակուրդներ
Խնդիրները՝ ստեղծագործելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում, մեդիահմտության զարգացում

Continue reading “Ուսումնական ձմեռ”
Posted in Ճամփորդություններ

Ներկայացման դիտում

Ամսաթիվ՝ 25.12.2020թ.

Դասարան՝ 2․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Մ. Խաչատրյան

Մեկնում՝ 11:00 ,  ժամանում՝ 14:00

Նպատակը և խնդիրները՝

Ձևավորել ներկայացում դիտելու մշակույթ
Ներկայացումը զրույց-քննարկում կազմակերպելու, տեսածը վերարտադրելու կարողություն
բանավոր խոսքի զարգացում
Ամանորյա տրամադրության փոխանցում

Ամփոփում

Ֆոտոպատում