Կոնֆետների միջոցով ճամբարականները բնագիտական փորձ կատարեցին և ստացան փոքրիկ ծիածան:
Դդմային կերպարներ
Դդմատոնին ընդառաջ խոսեցինք դդումի օգտակարության մասին, քննարկեցինք, թե ինչ ուտեստեներ են պատրաստում այդ բանջարեղենի միջոցով: Հետո էլ նկարեցինք դդումներ գուաշով և որոշեցինք մեր նկարած դդումիկների համար անուն, մասնագիտություն ընտրել: Հետաքրքիր կերպարներ ստացվեցին: Է՛լ դդում գիտնական ունեցանք, է՛լ դդում էլֆ, է՛լ դդում թագուհի, է՛լ սովորոական, ապուրի մեջ օգտագործվող դդում:
Continue reading “Դդմային կերպարներ”Հեծանվավարության ստուգատես
6-րդ ջոկատի ճամբարականները հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ցույց տալիս:
Continue reading “Հեծանվավարության ստուգատես”Ձմեռային խաղեր Սևաբերդում
6-րդ ջոկատի ուրախ ճամբարականները անհամբեր սպասում էին դեպի Սևաբերդ ճամփորդությանը: Ճամփորդությունից մի քանի օր առաջ արդեն դասարան էին բերել իրենց սահնակները, պայմանավորվել էին, թե ով որ սահնակով է սահելու:
Continue reading “Ձմեռային խաղեր Սևաբերդում”Մարզական ստուգատես
6-րդ ջակատի ճամբարականները մարզվում են Մայր դպրոցի մարզասրահում:
Սեղանի խաղեր
Սիրելի սեղանի խաղերին են ծանոթացնում 6-րդ ջոկատի ուրախ ճամբարականները:
Continue reading “Սեղանի խաղեր”«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» կրտսեր դպրոցում.
Ուսուցման նպատակները.
Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց մտքերը, կարողանան առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:
Continue reading “«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն”Ազգային խաղեր
Արևմտյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի մի խումբ ճամբարականների: Սկզբում ծանոթացանք-ընկերացանք, իսկ հետո սկսեցինք ազգային խաղեր խաղալ:
Continue reading “Ազգային խաղեր”Ռուբիկ-կուբիկ
Ի՜նչ լավ է, որ կարողանում ենք սովորել մեր ընկերներից:
5-րդ ջոկատի հետ մեր համագործակցությունը կարծես լավ է ստացվում: Այս անգամ էլ փորձում ենք սովորել ռուբիկ-կուբիկ հավաքել 2-րդ դասարանցի Արեգից և իր եղբորից (տեսանյութը՝ շուտով):
Բնագիտական փորձ
Հետաքրքիր բնագիտական փորձ է առցանց սովորող Մկրտչյան Արթուրը: