Փետրվարի 19-ը Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը նշվում է նաև գիրք նվիրելու օրը: Մենք որոշեցինք մեր դասարանում էլ կազմակերպել գրքի տոնը և իրար գրքեր նվիրել: Այդ օրը յուրաքանչյուր սովորող դպրոց էր եկել գրքով, բայց ոչ ոք չգիտեր, թե ում է նվիրելու: Մենք գրքերը նվիրելուց առաջ վիճակահանություն կատարեցինք, յուրաքանչյուր սովորող պատահականության սկզբունքով ընտրեց, թե ում է գիրք նվիրելու, մակագրեց իր գիրքը և նվիրեց:
Continue reading “Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում”«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն
Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը» ընթերցել-քննարկելուց հետո որոշեցինք բեմադրել հեքիաթը: Մի քանի օր փորձեր արեցինք, որոշեցինք, թե որ հերոսը, ինչպես պետք է իր խոսքերն ասի: Փետրվարի 19-ին էլ մեր պատրաստած ներկայացումով որոշեցինք ուրախացնել պարտեզի սաներին:Ընկեր Աննայի և ընկեր Արևի հետ պարտեզի սաները ակտիվ մասնակցում էին բեմականացմանը: Է՛լ երգերը երգեցին, է՛լ խոսքերը կրկնեցին: Շա՜տ հավես ստացվեց:
Continue reading “«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն”Թումանյանական ընթերցումներ ընտանիքում
Փետրվար ամիսը մեզ մոտ թումանյանական է: Փետրվարի 19-ին էլ որոշեցինք կազմակերպել ընտանեկան ընթերցումներ և որոշեցինք, որ սա կլինի գեղեցիկ մեկնարկ մեր ընտանեկան ընթերցումներին, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:
Ընթերցում է Արշին
Փետրվարի 22-26
Ուսումնական նախագծեր՝ «Թումանյանական օրեր»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. նախադասությունների կազմում, ընդարձակում, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Սուտլիկ որսկանը»
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ,խնդիրների կազմում-լուծում, պայմանի, պահանջի տարբերակում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Բարեկենդան օրեր են…
Բարեկենդանի ու Տյառնընդառաջի տոները միասին նշեցինք: Ուրախ, հետաքրքիր, ծիսական օր ստացվեց:
Առավոտից սկսեցինք դիմակներ սպատրաստել: Ամեն սովորող պատրաստեց իր ուզած գույներով, զարդարանքներով դիմակ: Հետո չիք-չիք խաղացինք: Հետո էլ երգելով, ասիկներ ասելով իջանք բակ: Խարույկի մոտ երգեցինք, պարեցինք, հարսանիք արեցինք, հարսին ու փեսային գովեցինք, իսկ հետո եկավ ամենահավես պահը: Սկսեցինք ցատկել խարույկի վրայով:
Չիք-չիք, վատ սովորությունները չիք
-Չիք-չիք, ինչը՞ չիք:
-Պատերազմը չիք:
-Չիք-չիք, է՞լ ինչը՞ չիք:
– Վիրուսը չիք:
Բարեկենդանը
«Բարեկենդանը» հեքիաթը կարդացինք, քննարկեցինք ու որոշեցինք Paint ծրագրով նկարել հեքիաթը:


Բաբայան Արշի
Փետրվարի 15-19
Ուսումնական նախագծեր՝ «Թումանյանական օրեր»
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. նախադասությունների կազմում, ընդարձակում, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Կացին ախպերը»
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ,խնդիրների կազմում-լուծում, պայմանի, պահանջի տարբերակում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Թումանյանական բեմականացում
Օրը՝ 19.02
Մասնակիցները՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընկեր Աննայի և ընկեր Արևի խմբի սաներ
Նպատակը՝ պատրաստել «Պոչատ աղվեսը» հեքիաթի երաժշտական ներկայացումը և ցուցադրել պարտեզի սաներին
Ընթացքը՝
Ընթերցել-քննարկել-բերանացի անել հեքիաթը: Առանձնացնել հերոսներին, ընտրել կերպարներ: Որոշել յուրաքնաչյուր կերպերի ասելիքը, հագուստը: Հեքիաթի բովանդակությանը համապատասխան ընտրել երգեր:
Ներկայացումը ցուցադրել պարտեզի սաների համար:
Արդյունքը տե՛ս այստեղ։
Նկարում ենք…
Նկարում ենք «Բարեկենդանը» հեքիաթի հերոսներին գուաշով: