2.3 դասարնի սովորողները զրուցում են թատրոնի, թատրոնում պահելաձևի մասին: Նաև պատմում են իրենց բեմադրած ներկայացման մասին:
Այսպես էլ պատրաստվում ենք ճամփորդությանը:
Աշխատանք օրացույցով
– Ներկայացումը մարտի 18-ին է, շաբաթվա ի՞նչ օր է:
Մանուէլ.
– Հինգշաբթի:
– Հաջորդ հինգշաբթին ամսի քանի՞սը կլինի:
Լանա.
-Մարտի 25-ը:
-Ինչո՞ւ:
Ալեքսանդր.
– Շաբաթն ունի 7 օր: 18 +7 = 25:
– Իսկ նախորդ հինգշաբթին ամսի քանի՞սն է եղել:
Աննա.
– Մարտի 11-ը:
Այցելություն Կամերային երաժշտական թատրոն
Վայրը՝ Կամերային երաժշտական թատրոն
Հասցեն՝ Պռոշյան փող. 1-ին փակուղի, 1 շենք
Օրը՝ 18.03.2021
Մեկնումը՝ 10:30, Արևմտյան դպրոցից
Ժամանումը՝ 13:00, Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ 2.3 դասարանի սովորողներ
Ներկայացումը՝ «Կրիսպի մկնիկը»
Երաժշտությունը՝ հեղինակային
Դերասաններ`
Վանուշ Շահինյան
Հռիփսիմե Առաքելյան
Մարիաննա Դանիելյան
Նպատակը՝
դիտել ներկայացումը
Մարտի 15-19
Ուսումնական նախագծեր՝ «Ձոն» նախագիծ
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. նախադասությունների կազմում, ընդարձակում, հոմանիշ-հականիշ, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Ղազարոս Աղայան «Ճանճը»
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Սեղանի խաղ
Շախմատ և սեղանի խաղեր դասընթացի շրջանակներում մեր հետաքրքրասեր սովորողները տարբեր-տարբեր հետաքրքիր սեղանի խաղեր են բերում դպրոց և խաղում:
Զրուցում ենք գարնան մասին
Մայրիկի դիմանկարը
Սովորղները նկարում են իրենց մայրիկների դիմանկարը: Նկարելու հետ մեկտեղ էլ պատմում են մայրիկի մասին:
Շնորհավոր տոն օրդ, սիրելի՛ մայրիկ
Փոքրիկ շնորհավորական տեսանյութ սիրելի մայրիկներ համար:
Ուրախ մարմնամարզություն Մայր դպրոցի մարզասրահում
Մեր սովորողները մարզվել շատ են սիրում: Հատկապես շատ են սիրում մարզվել Մայր դպրոցի մարզասրահում: Մարզումներից հետո, երբ քայլքով վերդառնում էինք Արրևմտյան դպրոց-պարտեզ, սովորողները խոստովանեցին, որ հատկապես սիրում են բատուտի վրա թռչկոտալ:
Կանաչ ախպեր
Մեր առցանց սովորող Արթուրը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի «Կանաչ ախպեր» բանաստեղծությունը: