Posted in Նախագծեր

Սովորող-սովորեցնող․ բլոգների ներկայացում

«Մեդիագրագետիկ» նախագծի շրջանակներում 3․3 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց բլոգները կրտսեր ընկերներին։ Նրանք պատմում են, թե ինչպես են ստեղծել և վարում իրենց բլոգները, ներկայացնում են բաժիններն ու նյութերը։ 2․3 դասարանի հետաքրքրասերներն էլ ուշադիր լսում են, քանի որ շուտով իրենք էլ իրենց բլոգներն են ունենալու։

Continue reading “Սովորող-սովորեցնող․ բլոգների ներկայացում”
Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ուշի

Վերջապես եկավ երկար սպասված ճամփորդության օրը: 2.3 դասարանի ճամփորդասերները կազմ-պատրաստ եկել ու դասարան հասնելու պահից սկած հարցնում էին, թե ե՞րբ ենք գնալու:

Continue reading “Ճամփորդություն դեպի Ուշի”
Posted in Նախագծեր

Ընկերական հանդիպում

Նախագիծը՝ համագործակցային

Օրը՝ մայիսի 19

Ժամը՝ 12։30 – 13.10

Վայրը՝ Մայր դպրոցի բակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.3 դասարանի սովորողներԱրևելյան դպրոցի 2.4 դասարանի սովորողներ

Continue reading “Ընկերական հանդիպում”
Posted in Աշխատաժամանակ

Մայիսի 3-7

Մայիսյան 16-րդ հավաք

Ուսումնական նյութեր՝

Մայրենի (​լեզվագործունեություն. աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում)

Ընթերցանություն՝ Ղ. Աղայան «Ամիսներ և չոր եղանակ»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, եռանիշ թվերի գումարում առանց կարգային անցման, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Մայիսի 3-7”
Posted in Բանավոր մաթեմատիկա

Ճամփորդության մասին խնդիրներ

Խնդիր 1

2.3 դասարանի սովորողները արշավելու են դեպի Ուշի: Դպրոցից շարժվելու են ժամը 10.00-ին: Ճանապարհին ծախսելու են 45 րոպե: Ժամը քանիսի՞ն նրանք կհասնեն Սաղմոսավանք:

Խնդիր 2

Սովորողները նախատեսում են ճամփորդել մայիսի 3-ին: Շաբաթվա ի՞նչ օր է մայիսի 3-ը, եթե մայիսի 1-ը շաբաթ է:

Խնդիր 3

Ավտոբուսում կար 20 նստատեղ: Երբ սովորողները տեղավորվեցին, 2 նստատեղ ազատ մնաց: Քանի՞ սովորող էր մասնակցում ճամփորդությանը:

Posted in «Հասկ» ռադիո, Նախագծեր

Հեքիաթների շիլափլավ

«Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր» նախագծի շրջանակում սովորողները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խումբ ստեղծեց իր հեքիաթը:
«Մանուշակներ» խմբի աշխատանքը ներկայացնում ենք ռադիոնյութի միջոցով: