Posted in Նախագծեր

Այցելություն ագարակ

Օրը՝ օգոստոսի 4

Ժամը՝ 12․30-13․30

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Նպատակը, խնդիրները՝

  • Սովորողի մոտ ձևավորել սեր ու հոգատարություն կենդանիների նկատմամաբ
  • Հաղթահարել կենդանու հանդեպ վախը
  • Ձիերի խնամք, կերակրում
  • Ձիավարություն խնամքի մասին իմացություն

Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ձիավարության անվտանգության կանոնների մասին դասընթաց Էդմոն Փաշինյանի հետ, ձիավարություն։

Posted in Ճամբար

Ամառային ճամբար․ օր 3-րդ

Ճամբարային 3-րդ օրն էլ մեզ մոտ պլեներային էր։ 5-րդ ջոկատի հետ իրականցրինք «Բացօթյա նկարչական պլեներ» նախագիծը և նրանցից սովորեցինք նատյուրմորտ նկարել։ Շատ հավես ու հետաքրքիր ստացվեց։

Continue reading “Ամառային ճամբար․ օր 3-րդ”
Posted in Ճամբար

Ամառային ճամբար․ օր 2-րդ

Ջա՜ն, այսօր հունիսի 1-ն է։

Երեխների պաշտպանության օրը սկսեցինք հակաբացիլ ընդհանուր պարապմունքով։ Հետո 4-րդ ջոկատի հետ գնացինք Բախշյանի այգի և սկսվեց գունավոր ու ուրախ կավճանկարչությոնը։ Գեղեցիկ ու գունավոր պատկերներ նկարելուց հետո վազեցինք դեպի խաղահրապարակ։ Ճամբարականները ինքնակազմակերպվեցին ու սկսեցին խաղալ։ Մի խումբը մարզվում էր, մյուս՝ բռնոցի խաղում, հաջորդ խումբն էլ ճոճվում էր։
Ամբողջ այգում լսվում էր ճամբարականների ուրախ ծիծաղը։

Continue reading “Ամառային ճամբար․ օր 2-րդ”
Posted in Ճամբար

Ամառային ճամբար․ օր 1-ին

Սկսվեց ամառային ուրախ ճամբարը։ Դե էլ ինչ ճամբար առանց բացօթյա լողի։ Ճամբարականները ցնցուղ ընդունելուց հետո մի լավ մարզվեցին հենց լողավազանում։ Հետո սկսեցին լողալ ու ջրային խաղեր խաղալ։ Այնքա՜ն հավես էր, որ չէին ուզում ջրից դուրս գալ։ Ճամբարականների մի խումբ էլ լողափում կավճանկարչությամբ էր զբաղվում։

Continue reading “Ամառային ճամբար․ օր 1-ին”
Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծեսը Գեղամավանում

Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մեզ էին սպասում տեղի դպրոցի 2-րդ դասարանցիներն ու նրանց դավարը։ Տեղ հասնելուն պես ծանոթացանք նրանց հետ և սկսեցինք պատրաստվել Համբարձման ծեսին։ Ընկեր Սեդայի հետ ուրախ երգով 7 տնից ջուր խնդրեցինք, 7 քար ու 7 ծաղկից ճյուղ վերցրինք։ Հետո քայքով, երգով գնացինք սբ․Մարիամ Աստվածածին մատուռը և սկսեցինք իրականացնել վիճակի ծեսը։

Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Շաբաթվա աշխատակարգ՝

Մայիսի 3-7
Մայիսի 10-14
Մայիսի 17-21
Մայիսի 24-27

Մայիսյան 16-րդ հավաք

Պահոց իմ ձեռքերով` փուլ 1-ին, փուլ 2-րդ
Հարթակում ծնողն է՝ Հայաստանի տեսարժան վայրերը
Մեդիագրագետիկ. սովորող-սովորեցնող` փուլ 1-ին, փուլ 2-րդ
Ուրախ գնումներ
Ընկերական հանդիպում 

Ճամփորդություններ՝

Դեպի Հովհաննավանք, Ուշի, Սաղմոսավանք
Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Ուրախ էստաֆետային խաղեր
Հարի, հարի, խնոցի
Ագարակում
Բանավոր մաթեմատիկան լանջերին
Ճամփորդապատում
Լողուսուցում
Թանգրամ
Հակասթրեսային նկարչություն
Ճամփորդության մասին խնդիրներ