Posted in Նախագծեր

Տիեզերք

Տիեզերքի մասին զրույցներն ու քննարկումները շատ են: Կարծես սովորողներին շատ է հետաքրքրել այս թեման: Տեղեկություններն ավելի պատկերավոր դարձնելու համար որոշեցինք կարճամետրաժ ֆիլմ դիտել տիեզերքի մասին:


Հետո էլ նկարեցին տիեզերքը գուաշներով:

Continue reading “Տիեզերք”
Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն. հոկտեմբեր

Նախագծեր՝

Խնկոյանական օրեր
«Տիեզերք» նախագիծ
Թարգմանչաց տոն
«Սովորող-սովորեցնող» նախագիծ. ես փոխանցում եմ մեդիահմտություններ
«Ուսումնական աշուն» նախագիծ. ուսումնական արձակուրդ

Շաբաթական աշխատակարգ 04-08.10.2021
Շաբաթական աշխատակարգ 11-15.10.2021
Շաբաթական աշխատակարգ 18-22.10.2021
Ուսումնական աշուն 25-29.10.2021

Հեռավար ուսուցման ժամատախտակ

Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա (04․10, 06․10)

Արդյունքներ՝

Լողուսուցում

Հեծանվավարություն

Կարում ենք կարի մեքենայով

Աշուն

Ես փոխանցում եմ մեդիահմտություն. սովորող-սովորեցնող նախագիծ

Տիեզերք

Արևի, Լուսնի և աստղերի մասին են գրում սովորողները

Ֆլեշմոբներ

Խմբագրվում է

Posted in Նախագծեր

Հեծանվավարություն

Ուրախ մարմնամարզություն

Մեր մարմնակրթության պարապմունքները շատ հավես են անցնում: Այս ագամ էլ ընկեր Քրիստինեի հետ դանդաղ վազքով պտտվեցինք Արևմտյան դպրոցի շուրջը: Հետո էլ հեծանիվ վարեցինք:

Continue reading “Հեծանվավարություն”
Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3․3 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 1-30

Ժամանակացույց՝

11.11.2021 (ժամը՝ 11:30 – 12:30) Թթուդրիկի ծես
16.11.2021 (ժամը՝ 12:15 – 13: 25) Այցելություն Հյուսիսային դպրոց-պարտեզ
18.11.2021 (ժամը՝ 12:00-12:45) Հյուրընկալում ենք Հյուսիսային դպրոցի սովորողների խմբին

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում:

Նախագծի իրականացման ընթացքը․

  • Զրույց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը տարբերվում և ինչո՞վ է տարբերվում
  • Ցուցահնդես վաճառքի համար պատրաստել տիկնիկներ
  • Paint ծրագրով  նկարել սեբաստացի ուսուցիչներին և բնութագրել նրանց
  • Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»
  • Հանդիպել Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներին: Ծանոթանալ Հյուսիսային դպրոցի առանձնահատկություններին, ներկայացնել Արևմտյան դպրոցի առանձնահատկությունները:
  • Թթուդրիկ

Ամփոփում

Posted in Նախագծեր

Ուսումնական աշուն

Ժամանակահատված՝ 25.10-29.10

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն

Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ, ուսումնական գործիք

Աշնանային լուսանկարաշար

Սովորողը լուսանկարում է տեսարան, որը բնորոշ է աշնանը /3-7 լուսանկար/։

Ընթերցում ենք

Սովորողն ընտրում, ընթերցում և կենդանի ներկայացնում է որևէ հեքիաթ կամ բանաստեղծություն։ Ստեղծագործությունը կարելի է ներկայացնել խաղ-բեմադրության, Paint ծրագրով կատարված նկարաշարի միջոցով։

Վատ ընկերը
Խոզն ու ագռավը
Ագռավն ու աղվեսը

Աշխատանքները տեղադրել բլոգում։

Արդյուքը տե՛ս այստեղ: