Posted in Ինքնակրթություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Կրթվելուն, նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելուն միշտ կողմ եմ, սակայն ուսումնասիրելով ատեստավորման համար նախատեսված հարցաշարը, հասկացա, որ դա նոր բան սովորելու, կատարելագործվելու և որակավորվելու ճանապարհ չէ:

Ատեստավորման այս եղանակով հնարավոր չէ կարծիք կազմել, թե ուսուցիչն ինչպես է իր դասը կազմակերպում, ինչպես է սովորողիների հետ շփվում, ինչ հմտությունների, մեթոդների է տիրապետում և ինչպես է դրանք կիրառում:

Ծնողների արձագանքները.

Շատ ցավալի է, որ նորից  անգիր արած ինֆորմացիան ենք ստուգում, իսկ ինչքանով է ուսուցիչը կարողանում երեխայի հետ աշխատի կամ գիտելիքը ինչպես պետք է փոխանցի մնում է օդի մեջ կախված:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ ոչինչ չի փոխվում և ուսուցիչները մանակցում են կամավոր ատեստվորմանը:

Հասմիկ Գևորգյան


Ես դեմ եմ ատեստավորման այս տեսակին: Կարծում եմ, որ կարելի է այլ տարբերակներ գտնել դրա համար: Կարելի է ուսուցչին ատեստավորել, նրա աշխատանքի մասին կարծիք կազմել ուսումնասիրելիով նրա կատարած աշխատանքը, արդյունքները:

Ջուլիետա Ենգոյան


Posted in Սովորողներ

Սովորողի անհատական պլան

Անուն, ազգանուն –

Դպրոց, դասարան –

Երկարօրյա ծառայություն – 

Ինչպե՞ս եք գալիս դպրոց և ինչպե՞ս եք վերադառնում տուն (բնակվում եմ դպրոցին մոտիկ, օգտվում եմ դպրոցի երկկողմանի/միակողմանի տրանսպորտից, ծնողներս են բերում դպրոց) –

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրու՞մ եք –  

Ընտրությամբ գործունեության խումբ –

Լրացուցիչ խմբակների (պար, լող, կարատե, կիթառ… ) հաճախու՞մ եք, նշե՛ք վայրը – 

Posted in Բանավոր մաթեմատիկա, Ընտրությամբ գործունեություն

Բանավոր մաթեմատիկա (08․11, 10․11)

Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝

Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։

Continue reading “Բանավոր մաթեմատիկա (08․11, 10․11)”
Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 8.11-12.11.2021

Ուսումնական նախագծեր՝  «Թարգմանչաց տոն», «Կրթահամալիրի տոն․ սեբաստացու օրեր», «Թթուդրիկ»

Ուսումնական նյութեր՝

Լեզվագործունեություն`
Հայոց լեզու (գիրք-տետր)
Բառակազմություն, նախադասության տեսակները, կետադրական նշաններ

Ընթերցանություն՝
«Աշուն» Համո Սահյան

Ես և շրջակա աշխարհը՝ զրույց բանջարեղենների օգտակարության, Թթուդրիկի մասին

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա՝ (եռանիշ թվերի կազմություն, գումարում, հանում, բազմապատկաման աղյուսակ)
8.11.2021, 10.11.2021, 11.11.2021, 12.11.2021

Ռուսերեն՝   Էլինա Սիմոնյան բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի բլոգ

Continue reading “Աշխատակարգ 8.11-12.11.2021”
Posted in Նախագծեր

Ուսումնական աշուն (ամփոփում)

Նախագիծը՝ Ուսումնական աշուն

Հրազդանի կիրճի աշնանային պատկերները. ներկայացնում է Ալեքսանդր Փիրումյանը

Աթաբեկ Խնկոյան «Խոզն ու ագռավը». ներկայացնում է Ալեքսանդր Փիրումյանը

Աթաբեկ Խնկոյան «Խոզն ու ագռավը». ներկայացնում է Արթուր Մկրտչյանը

Աշնանային նկարներ. ներկայացնում է Արթուր Մկրտչյանը

Հովհաննես Թումանյան «Աշուն». ներկայացնում է Աննա Վելիցյանը

Բնագիտական փորձ. ներկայացնում է Աննա Վելիցյանը

Աշնանային ֆոտոշարք. ներկայացնում է Աննա Վելիցյանը

Աշունը իմ պատկերացմամբ. ներկայացնում է Մանուէլ Վարդանյանը

Աշնանային նկարներ. ներկայացնում է Ալիսա Խուդոյանը

Աշնանային լուսանկարաշար. ներկայացնում է Էրիկա Եսայանը

Աշնանային տեսարան. ներկայացնում է Եվա Գասպարյանը

Աթաբեկ Խնկոյան «Խոզն ու ագռավը». ներկայացնում է Եվա Գասպարյանը

Աշունը «Ուրարտու» ֆուտբոլային ակադեմիայում. ներկայցնում է Բարսեղյան Ալեքսը

Աշուն. ներկայացնում է Հովհաննիսյան Լանան

Արագիլն ու Սոխակը. ներկայացնում է Վարդանյան Մանուէլը

Աշնանային նկարներ. ներկայացնում է Եվա Բաբաջանյանը

Աթաբեկ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը». ներկայացնում է Եվա Բաբաջանյանը

Posted in Ընթերցարան

Խուլի այծերը

Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես֊դեն` այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է.
— Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:

Continue reading “Խուլի այծերը”